Ռուժիցա (եկեղեցի)

Ռուժիցա եկեղեցի (սերբ.՝ Црква Ружица/Crkva Ružica), Սերբական ուղղափառ եկեղեցու տաճար, Բելգրադի ամենահին եկեղեցին։ Գտնվում է Կալեմեգդան ամրոցում։ Եկեղեցու բեմի սեղանն օծվել է Սուրբ Աստվածածնի պատվին։

Ռուժիցա
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՍերբիա Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
ԹեմArcheparchy of Belgrade and Karlovci?
Հիմնական ամսաթվերը1869
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Հիմնադրված1869
Քարտեզ
Քարտեզ
 Ružica Church Վիքիպահեստում
spc.rs/sr/crkve_ruzhica_sveta_petka_u_beogradu

Պատմություն

Ստեֆան Լազարևիչի օրոք նույն տեղում եղել է Աստվածածնի Վերափոխման եկեղեցին։ 1521 թվականին օսմանների կողմից Բելգրադի գրավումից հետո այն վերածվել է մզկիթի։

8-րդ դարում ներկայիս եկեղեցին եղել է վառոդի պահեստ, այնուհետև վերածվել է կայազորային եկեղեցու 1867-1869 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ծանր ավերածություններից հետո եկեղեցին նորոգվել (ռուս ճարտարապետ Նիկոլայ Կրասնովի կողմից[1]) և օծվել է 1925 թվականի հոկտեմբերի 11-ին։ 1965 թվականի մայիսի 31-ից եկեղեցին գտնվում է պետության պաշտպանության ներքո[2]։

Ռուժիցա եկեղեցու մոտակայքում է գտնվում Պարասկևա Սերբի եկեղեցին։

Ներքին զարդարանք

Վերակառուցումից հետո մուտքի մոտ կանգնեցվել են երկու արձաններ՝ Ստեֆան Դուշան թագավորին և Բալկանյան պատերազմների ժամանակների հետևակայինի արձանները։ Վերանորոգված եկեղեցու իկոնոստասը պատրաստել է Կոստա Տոդորովիչը, իսկ սրբապատկերները նկարել է աբեղա Ռաֆաիլո Մոմչիլովիչիը։ Որմնանկարներն ստեղծել է ռուս նկարիչ Անդրեյ Բիցենկոն[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուժիցա (եկեղեցի)» հոդվածին։