Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ՌԼԴԿ), Ռուսաստանում պաշտոնապես գրանցված կուսակցություն է։ Ստեղծվել է 1992 թվականի դեկտեմբերի 14-ին։ Հանդիսանում է Խորհրդային Միության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետնորդը։ Մեկն է այն երեք կուսակցություններից, որոնք մասնակցել են Ռուսաստանի դաշնության Պետական Դումայի բոլոր վեց համագումարների ընտրություններին, և երկու կուսակցություններից մեկը, որը ընտրությունների արդյունքում տեղ է զբաղեցրել Ստորին պալատում։ Կուսակցության անփոփոխ նախագահն է Վլադիմիր Ժիրինովսկին։Չնայած իր անվանը, ըստ բազմաթիվ քաղաքական վերլուծաբանների Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը չի հարում ազատական ժողովրդավարական գաղափարների։ Սոցիալական ոլորտում կուսակցությունը հավատարիմ է ազգայնականության և հայրենասիրության գաղափարներին, իսկ տնտեսական ոլորտում նրանք հավատարիմ են մնում խառը տնտեսությանը։

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
ռուս.՝ Либерально-демократическая партия России
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Ռուսաստան
ԱռաջնորդLeonid Slutsky?[1]
ՀիմնադիրՎլադիմիր Ժիրինովսկի
Հիմնադրված
  • 13 դեկտեմբեր 1989 թվական (ԽՍՀՄ ԼԴԿ)
  • 14 դեկտեմբեր 1992 թվական (որպես ՌԼԴԿ)
ԳաղափարախոսությունՑենտրիզմ, հայրենասիրություն, իմպերիալիզմ, հակաամերիկանիզմ, ազգային պահպանողականություն, հակակոմունիզմ, աջ պոպուլիզմ, խառը տնտեսություն
Քաղաքական հայացքծայրահեղ աջեր և աջական[2]
Պաշտոնական գույն(եր)ոսկեգույն և կապույտ
Շտաբ107045, Մոսկվա, Լուկովի նրբանցք, տուն 9, կորպուս 1
Թերթ«ՌԼԴԿ»
Միջազգային պատկանելություն

Ղազախստան Ղազախստանի հայրենասերների կուսակցություն
Հայաստան Հայաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Սերբիա Սերբիայի արմատական կուսակցության
Ադրբեջան Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Բելառուս Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Սիրիա Սիրիայի Սոցիալ-Ազգայնական կուսակցություն
Մոլդովա Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն

Ֆրանսիա Ֆրանսիայի Ազգային ճակատ[3]
ՆախորդLiberal Democratic Party of the Soviet Union?
Կայքldpr.ru
 LDPR Վիքիպահեստում

Կառուցվածք

2013 թվականի մարտի 25-ից կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը համարվում է Գերագույն խորհուրդը։

  • Գերագույն Խորհուրդը ( Գերագույն խորհրդի ղեկավար՝ Իգոր Լեբեդև )
    • Գերագույն խորհրդի կազմը
      • Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկի
      • Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդև
      • Ելենա Վլադիմիրովնա Աֆանասևա
      • Ալեքսեյ Նիկոլաևիչ Դիդենկո
      • Վադիմ Եվգենևիչ Դենգին
      • Յարոսլավ Եվգենևիչ Նիլով
      • Ալեքսեյ Վլադիմիրովիչ Աստրովկի
      • Վլադիմիր Անատոլևիչ Օվսյաննիկով
      • Ալեքսանդր Բորիսովիչ Կուրդյումով
      • Միխայիլ Վլադիմիրովիչ Դետյարով
      • Իվան Եվգենևիչ Պետրով
  • Կենտրոնական աուդիտորական հանձնաժողով (ղեկավարը — Սերգեյ Սիրոտկին)
    • Անդամները։
      • Մաքսիմ Ստանիսլավովիչ Ռոխմիստրով
      • Սերգեյ Նիկանորովիչ Սիրոտկին
      • Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բալբերով
      • Իլյա Յուրևիչ Դրազդով
      • Անդրեյ Նիկոլաևիչ Սվինցով
      • Կոնստանտին Սերգեևիչ Սուբբոտին

Կուսակցության Նախագահ Վլադմիր Ժիրինովսկի։

Կուսակցության դրոշը
Կուսակցության անդամները նախագահ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, 28 մայիսի 2009 թվական

Մասնակցությունը Պետական Դումայի ընտրություններին

ՏարիՁայներ%ՏեղըՄանդատներ% Մանդատները
199312 318 56222,921/136414,22
19957 737 43111,182/435111,33
19993 990 0385,985/26173,78
20036 944 32211,453/23368
Մեծամասնական ընտրակարգով
20075 660 8238,143/11408,89
20117 664 57011,674/75612,44

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն» հոդվածին։