Սամուել Կոմսաձագ

Բուլղարիայի կայսր

Սամուել Կոմսաձագ (նաև՝ Սամուել Հայ[3], 958 - հոկտեմբերի 6, 1014, Prespa, Բուլղարական առաջին կայսրություն[1]), հայազգի բյուզանդական զորավար, Բուլղարիայի ցար (997 - հոկտեմբերի 6, 1014)։ Մանուել Կոմսաձագի և Դավիթ Կոմսաձագի եղբայրը, Կոմսաձագերի թագավորական տոհմի հիմնադիրը։

Սամուել Կոմսաձագ
 
Մասնագիտություն՝գերիշխան
Ծննդյան օր958
Վախճանի օրհոկտեմբերի 6, 1014
Վախճանի վայրPrespa, Բուլղարական առաջին կայսրություն[1]
ԹաղվածAgios Achillios Basilica
ԴինաստիաԿոմսաձագեր
ՔաղաքացիությունԲուլղարական առաջին կայսրություն
ՀայրՆիկոլա կոմս[2]
ՄայրՀռիփսիմե[2]
ԱմուսինԱգաթա
ԶավակներՄիրոսլավա, Գաբրիել Ռադոմիր[2] և Katun of Bulgaria?[2]

Կենսագրություն

Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ Սամուել Կոմսաձագը Հայաստանի Դերջան գավառից էր։ Ծնվել է 958 թվականին։ Սկզբում նա եղբոր՝ Մանուելի հետ ծառայում էր բյուզանդական բանակում, հայկական մի զորամասում, Բարսեղ Բ Բուլղարասպան (976-1025) կայսրի հրամանով տեղափոխվում է Թրակիա՝ բուլղարների դեմ կռվելու համար։ Տեսնելով տեղացիների հանդեպ իրագործվող գազանությունները` նա եղբոր՝ Մանուելի հետ ապստամբելով կայսեր դեմ, անցնում է բուլղարների կողմը։ Ծառայելով բուլղարական բանակում՝ Սամուելը շահում է ազնվականության ու բնակչության վստահությունը եւ դառնում Բուլղարիայի թագավոր, դիմադրում Բարսեղ Բ-ին։

Այնուհետև արշավում է Թրակիա, Մակեդոնիա, Թեսալիա և հասնում մինչև Պելոպոնես։ Մի քանի պատերազմներից հետո, հույները վերջապես 996 թվականին կարողանում են հաղթել Սամուելին և գրավել Փիլիպպուպոլիսը։ 1014 թվականին Սամուելը պարտվում է և սրտի ցավից մահանում։

Ծագումը և ընտանիքը

Մակեդոնիայի Բրեստա շրջանի Կերման գյուղում գտնվել է Սամուելի գերեզմանաքարը, որի վրա հունարեն արձանագրությունից երևում է, որ նրա հոր անունը Նիկողայոս է եղել, մոր անունը՝ Հռիփսիմե, իսկ եղբայրներինը՝ Մանուել և Դավիթ։ Սամուելի հայ լինելու մասին է վկայում նաև բուլղար պատմաբան, պրոֆեսոր Կ. Քացարովը[4]։ Բուլղարահայ պատմաբան Ներսես Գասապյանը գրում է, որ Սամուելի գրեթե ամբողջ սպայակույտն ու զինվորականները հայեր էին։

Հայտնի է նաև, որ արքան աղջկան ամուսնացրել է հայ իշխան Գրիգոր Տարոնեցու որդու՝ Աշոտի հետ և նրան տվել զինվորական բարձր պաշտոն։ Սամուելի թոռան՝ Պետրու Դիլյանոսի, Բյուզանդիայի դեմ գլխավորած ապստամբությունը՝ բուլղար ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է։

Ժամանակագիրները Սամուելին անվանել են «անհաղթ եւ արդար տիրակալ», «հայրենիքի ու ժողովրդի անմնացորդ նվիրյալ»։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Կոմսաձագ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 162