Սաուլի որդին

«Սաուլի որդին»[14][15] կամ «Շաուլի որդին»[16] (հունգ.՝ Saul fia), 2015 թվականի հունգարական ֆիլմ-դրամա, որի գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։ Ռեժիսոր Լասլո Նեմեշի առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Գլխավոր դերում նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ դերասան Գեզա Ռյորիգը։

Սաուլի որդին
հունգ.՝ Saul fia
Երկիր Հունգարիա[1]
Ժանրդրամա[2][3][4] և ռազմական ֆիլմ[5]
ԹեմաՀոլոքոստ և Sonderkommando?
Թվականհունիսի 11, 2015[6][7], մարտի 10, 2016[8], նոյեմբերի 4, 2015[9] և մայիսի 15, 2015
Լեզուհունգարերեն[1], իդիշ[1], գերմաներեն[1] և լեհերեն[1]
ՌեժիսորԼասլո Նեմեշ[10][3][11][…]
ՊրոդյուսերGábor Sipos? և Gábor Rajna?
Սցենարի հեղինակԼասլո Նեմեշ և Կլարա Ռոյեր
ԴերակատարներGéza Röhrig?[10][2][12][…], Շանդոր Ժոտեր[10][12][11], Լևենթե Մոլնար[10][2][12][…], Ուրս Ռեխն[2][12][11], Քրիստիան Հարթինգ[12], Մարցին Չարնիկ, Բյորն Ֆրայբերգ, Jerzy Walczak?[5], Մայքլ Կորմոս[5], András Jeles?[5], Ákos Orosz?[5] և Márton Ágh?[5]
ՕպերատորՄաթիաս Տրանսիլվանիա
ԵրաժշտությունԼասլո Մելիս
ՄոնտաժMatthieu Taponier?
Պատմվածքի վայրՕսվենցիմ
Նկարահանման վայրԲուդապեշտ
ԿինոընկերությունLaokoon Filmgroup?
Տևողություն107 րոպե[1]
Բյուջե450 000 000 ± 5 000 000 Ft[13]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է Գրան-պրիի[17][18]։ 2016 թվականի փետրվարին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[19] (ներկայացվել է Հունգարիայի կողմից[20], ընդգրկվել է տասը ֆիլմերից կազմված կարճ ցուցակում[21], ապա մրցանակի ներկայացված հինգ ֆիլմերի թվում[22]

Սյուժե

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1944 թվականի հոկտեմբերին Օսվենցիմ (Աուշվից-Բիրկենաու) համակենտրոնացման ճամբարում։ Սաուլ Աուսլենդերը (Գեզա Ռյորիգ) ընդգրկվում է զոնդերթիմի կազմում, որը հրեա կալանավորների հատուկ խումբ է, որոնց նացիստները հանձնարարում են կատարել գազի խցիկներում մարդկան ոչնչացման և նրանց մարմիններն ու հագուստն այրելու հետ կապված օժանդակ աշխատանքներ։ Սաուլն ականատես է լինում, թե ինչպես է նացիստ բժիշկն սպանում գազի խցիկում կենդանի մնացած տղային, որը, ինչպես Սաուլին է թվում, իր որդին է։ Նա որոշում է, որ տղային պետք է թաղել հրեական աղոթքով (կադիշով) և այդ ծրագրի իրականացման համար փորձում է ռաբբի գտնել։ Գործի ընթացքում զոնդերթիմի անդամներն իմանում են, որ նացիստները պատրաստվում են իրենց բոլորին ոչնչացնել։ Հույս ունենալով փրկվել՝ նրանք սկսում են փախուստ նախապատրաստել որի մեջ ներքաշվում է նաև Սաուլը։ Փախուստի արդյունքում կալանավորների խմբին հաջողվում է դուրս գալ համակենտրոնացման ճամբարի սահմաններից։ Նրանց հետ հեռանում է նաև Սաուլը, որը պարկի մեջ տանում է տղայի մարմինը[14][23][24][25][26]։

Դերերում

Դերասանների ցանկը ներկայացված է ըստ Կաննի կինոփառատոնի համար պատրաստված բուկլետի[27].

ԴերասանԴեր
Գեզա ՌյորիգՍաուլ Աուսլենդեր Սաուլ Աուսլենդեր
Լևանտե ՄոլնարԱբրահամ Աբրահամ
Ուրս ՌեխնԲիդերման Բիդերման – օբերկապո
Թոդ ՇարմոնԲրաուն Բրաուն — մորուքավոր տղամարդ
Շանդոր Ժոտերբժիշկ բժիշկ
Մարցին ՉարնիկՖայգենբաում Ֆայգենբաում
Եժի Վալչակռաբբի ռաբբի — զոնդերթիմի անդամ
Ուվե ԼաուերՖոս Ֆոս — էսէսական
Քրիստիան ՀարթինգԲուշ Բուշ — էսէսական
Կամիլ ԴոբրովոլսկիиՄիտեկ Միտեկ
Ամիտայ ԿեդարՀիրշ Հիրշ
Իշտվան ՊիոնԿատց Կատց
Յուլի ՅակաբԷլլա Էլլա
Լևենտե ՕրբանՎասիլի Վասիլի

Ստեղծում

Նեմեշը պնդել է, որ ընտրվեն այնպիսի դերասաններ, որոնք խոսում են իրենց կերպարների լեզվով[28]։ Նյու Յորքում ապրող հունգարացի բանաստեղծ Գեզա Ռյորիգը, որը 1980-ական թվականներից հետո չէր նկարահանվել կինոյում, ընտրվել է մարմնավորելու գլխավոր հերոս Սաուլին այն բանից հետո, երբ սկզբում դիտարկվել է երկրորդական դեր կատարելու համար[28][29]։

Ֆիլմը նկարահանվել է 28 օրում Բուդաֆոկում (Բուդապեշտ)[29][30][31]։

Պրեմիերա և վարձույթ

«Սաուլի որդին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնում[17]։

Հունգարիայում ֆիլմի վարձույթն սկսել է 2015 թվականի հունիսի 11-ին[32]։

Միացյալ Նահանգներում ֆիլմի սահմանափակ վարձույթն սկսել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին[33]։

Քննադատություն

Քննադատները ֆիլմին տվել են բարձր գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում այն ունի 96 % վարկանիշ 87 կարծիքների հիման վրա[34]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 89 % վարկանիշ 39 գրախոսականների հիման վրա[35]։

Բրիտանացի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն ասել է, թեր իր ազդեցության ուժով «Սաուլի որդին» կինոնկարը կարելի է համեմատել այնպիսի ֆիլմերի հետ, ինչպիսիք են Էլեմ Կլիմովի «Գնա ու տես» և Լայոշ Կոլտայիի «Առանց ճակատագրի» ֆիլմերը։ Բրեդշոուն գրում է, որ «ցանկացած չափանիշներով այդ ֆիլմը կարելի էր համարել բացառիկ, բայց որպես նորամուտ՝ այն ապշեցուցիչ է»[36]։

Ֆիլմն ընդգրկվել է տարվա լավագույն ֆիլմերի ցանկերի մեծ մասում, և կինոքննադատներն այն համարել են «Օսկար» մրցանակի հիմնական հավակնորդ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[37]։

Մրցանակներ և անվանակարգեր

Կաննի կինոփառատոնում ֆիլմն ստացել է Գրան-պրի և Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ հիմնական մրցութային ծրագրում[38][39]։ Այն արժանացել է նաև Ֆրանսուա Շալեի մրցանակի և Vulcain մրցանակի[40][41][42]։ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունում «Սաուլի որդին» արժանացել է մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[43]։

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ / ԿինոփառատոնԿատեգորիաՆերկայացված(ներ)ԱրդյունքԾան.
ՕսկարԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[43]
Կինեմատոգրաֆիստների ամերիկյան միության մրցանակSpotlight AwardՄատյաշ Էրդեյ (նաև Ադամ Արկապոուի «Մակբեթ» ֆիլմի համար)Հաղթանակ[44]
Ավստրալիայի կինոքննադատների միությունԼավագույն արտասահմանյան ֆիլմ (օտարալեզու)Սաուլի որդինԱռաջադրված[45]
Բելգիայի կինոքննադատների միությունԳրան-պրիՍաուլի որդինՀաղթանակ[46]
Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակՈչ անգլիալեզու լավագույն ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[47]
Բրիտանական անկախ կինոյի մրցանակԼավագույն արտասահմանյան անկախ կինոՍաուլի որդինԱռաջադրված[48]
CamerimageԲրոնզե գորտՄատյաշ ԷրդեյՀաղթանակ[49]
Կաննի կինոփառատոնԺյուրիի գրան-պրիԼասլո ՆեմեշՀաղթանակ[38]
Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակԼասլո ՆեմեշՀաղթանակ[39]
Ֆրանսուա Շալեի մրցանակԼասլո ՆեմեշՀաղթանակ[40][41]
Vulcain մրցանակՏամաշ ԶանյիՀաղթանակ[42]
Caméra d'OrԼասլո ՆեմեշԱռաջադրված
Սեզար մրցանակԼավագույն օտարերկրյա ֆիլմՍաուլի որդինԱռաջադրված[50]
Չիկագոյի կինոքննադատների միությունԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[51]
Քննադատների ընտրություն մրցանակԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[52]
Դալլաս-Ֆորտ Ուերտի կինոքննադատների ասոցիացիաԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[53]
Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակԱռաջին գեղարվեստական ֆիլմԼասլո ՆեմեշԱռաջադրված[54]
Դորիան մրցանակՏարվա լավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[55]
Կինոքննադատների ֆրանդիական սինդիկատԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[56]
Ոսկե գլոբուսԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[57]
Ոսկե բզեզԼավագույն արտասահմանյան ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[58]
Հյուսթոնի կինոքննադատների միությունԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[59]
Անախ հոգի մրցանակԼավագույն միջազգային ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[60]
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիաԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[61]
Լավագույն դերասանԳեզա ՌյորիգԵրկրորդ տեղ
Մանակի եղբայրների կինոփառատոնՈսկե տեսախցիկ 300Մատյաշ ԷրդեյՀաղթանակ[62]
Motion Picture Sound Editors Golden Reel AwardsՕտարերկրյա ֆիլմՀաղթանակ[63]
National Board of ReviewԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[64]
Նյու Յորքի կինոքննադատների խմբակԼավագույն նորամուտային ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[65]
New York Film Critics OnlineԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ
Օնլայն կինոքննադատների միությունԼավագույն ոչ անգլերեն ֆիլմՍաուլի որդինԱռաջադրված[66]
Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների խմբակԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[67]
Արբանյակ մրցանակԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ
Վաշինգտոնի տարածաշրջանի կինոքննադատների ասոցիացիաԼավագույն օտարալեզու ֆիլմՍաուլի որդինՀաղթանակ[68]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ