Սեբաստիան Ջովինկո

իտալացի ֆուտբոլիստ

Սեբաստիան Ջովինկո (հունվարի 26, 1987(1987-01-26)[2][3], Թուրին, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող և կիսապաշտպան։ «Տոռոնտո» ակումբի և Իտալիայի հավաքականի խաղացող։

Սեբաստիան Ջովինկո
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՍեբաստիան Ջովինկո
ԱզգությունըԻտալացի
Քաղաքացիությունը Իտալիա
ՄականունFormica atomica[1]
Ծննդյան ամսաթիվհունվարի 26, 1987, 28 տարեկան
ԾննդավայրԹուրին, Իտալիա Իտալիա
Հասակ164 սմ
Քաշ59 կգ
Դիրքհարձակվող, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԿանադա Տոռոնտո
Համար10
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2006-2010
2007-2008
2010-2012
2012-2015
2015-
Իտալիա Յուվենտուս
Իտալիա Էմպոլի
Իտալիա Պառմա
Իտալիա Յուվենտուս
Կանադա Տոռոնտո
37 (3)
35 (6)
66 (22)
55 (9)
125 (73)
Ազգային հավաքական
2007-2011
2011-
Իտալիա Իտալիա
Իտալիա Իտալիա
17 (1)
16 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Աշխարհագրություն

Ակումբային կարիերա

14 տարեկանում նա միացել է երիտասարդական «Յուվենտուս» թիմին։ 2005-2006 թվականների մրցաշրջանում նա հաղթեց Primavera մրցաշարում երիտասարդական թիմերում։ Հիմնական թիմը՝ «Յուվենտուս»։ Նրա դեբյուտը տեղի ունեցավ 2007 թվականի մայիսի 12-ին, խաղում էր ընդդեմ «Բոլոնյայի», նրան դաշտում փոխարինել է Պալադինոն, և իր դեբյուտին աջակցել է գոլային փոխանցմամբ Դավիթ Տրեզեգեն։

Էմպոլի

Սեբաստիան Ջովինկոն 2007-2008 մրցաշրջանում խաղացել է «Էմպոլիում» վարձավճարով։ Նրա առաջին գոլը Սերիա Ա-ում խփել է «Էմպոլի» թիմի կազմում 2007 թվականի սեպտեմբերի 30-ին «Պալերմոյի» դարպասին։

Պարմա

2010 թվականի օգոստոս 5-ին տեղափոխվել է վարձավճարով «Պարմա»։ 2011 թվականի հունիսի 22-ին «Պարմայի» ներկայացուցիչները հայտարարել են, որ ակումբը գնել է 50 տոկոսը խաղացողի[4][5] իրավունքները։

Յուվենտուս

2012 թվականի հունիսի 21-ին տեղափոխվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբ, որը հայտարարել է ֆուտբոլիստի[6] ամբողջական իրավունքի պատկանելության մասին ֆուտբոլային ակումբի համար։ Գործարքի գումարը սահմանվել է 11 միլիոն եվրո, որը «Յուվենտուսը» վճարել է առաջիկա երեք մրցաշրջաններում։

Հավաքական

Սեբաստիանը ներկայացված է Իտալիայի ամեն մակարդակով հավաքականներում՝ երիտասարդական հավաքականների, կրտսեր և բարձր։ Երիտասարդական հավաքականում Ջովինկոն առաջին անգամ հանդես է եկել մինչև ընտրական փուլը ընդդեմ Ալբանիայի։ Ոչ չափահաս տարիքում Իտալիայի հավաքականում իր դեբյուտը Սեբաստիանը հեղինակել է 2011 թվականի փետրվարի 9-ին Գերմանիայի դեմ խաղում, որն ավարտվել 1։1 հաշվով։

Նվաճումներ

«Յուվենտուս»

  • Իտալիայի չեմպիոն (1) 2012-2013
  • Սերիա Բ-ի չեմպիոն 2006-2007
  • Արծաթե մրցանակ Իտալիայի առաջնությունում 2008-2009
  • Սուպեր գավաթի տիտղոսակիր (2) 2012, 2013

Իտալիայի հավաքական

  • Հաղթել է Տուլոնսկովի առաջնությունում 2008
  • Եվրոպայի փոխչեմպիոն 2012
  • Կոնֆեդերացիայի գավաթի բրոնզե մեդալակիր 2013

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Ջովինկո» հոդվածին։