Սեդրակ Թառայան

Սեդրակ Թառայան (մայիսի 13, 1862(1862-05-13)[1], Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - նոյեմբերի 25, 1916(1916-11-25)[2][3], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3]), հայ արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, խմբագիր։

Սեդրակ Թառայան
Ծնվել էմայիսի 13, 1862(1862-05-13)[1]
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 25, 1916(1916-11-25)[2][3] (54 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3]
Մասնագիտությունգրող, գրականագետ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան[2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[3]
ԱշխատավայրԸնկեր[2][3], Մուրճ, Մշակ, Տարազ և Աղբիւր : Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար
Սեդրակ Թառայան Վիքիդարանում

Կենսագրություն

Ավարտել է ծննդավայրի գերմանական միսիոներական դպրոցը, ապա փոխադրվել Գերմանիա, սովորել Լայպցիգի համալսարանում։ Փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան ստանալուց հետո հաստատվել է Թիֆլիսում։ Այստեղ նա աշխատակցել է «Մուրճ», «Մշակ», «Տարազ», «Աղբյուր» և այլ պարբերականների։

Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Երկու վեպիկներ և մի քանի ոտանավորներ» (1887), «Ընտանիքի կյանքը» (1889), «Թաքնված կայծեր» (1903) գործերը։ 1903 թվականին Պետերբուրգում լույս է տեսել նրա «Բանաստեղծ իդեալիստ Շիլլեր» երկհատոր պատկերազարդ աշխատությունը։ Գրել է դրամաներ («Արշալույս», «Ազրայիլ», «Սոկրատ» և այլն), հրապարակել է «Ընտանիք» գրքույկը (1912)։

1906-1914 թթ. խմբագրել է «Ընկեր» շաբաթաթերթը[4]։

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրակ Թառայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 141