Սենուսերտ
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Սենուսերտ, Եգիպտոսի փարավոններ 12-րդ դինաստիայից (Միջին թագավորություն)։
- Սենուսերտ առաջին, դինաստիայի երկրորդ թագավորը, կառավարել է մ․ թ․ ա․ 1970-1934 թվականներին։ Նվաճողական քաղաքականություն է վարել հարավում, Հյուսիսային Նուբիայում։ Արշավել է դեպի Լիբիական անապատի մեծ օազիսը։ Սենուսերտ առաջինի օրոք վերսկսվել են աշխատանքները Սինայի թերակղզու պղնձահանքերում, առևտրական և դիվանագիտական կապեր են հաստատվել Ասորիքի և Պաղեստինի հետ։ Սենուսերտ առաջինը ձգտել է ուժեղացնել երկրի կենտրոնացումը, սակայն, միևնույն ժամանակ, պահպանել է իրեն աջակցող նոմարքոսների արտոնությունները։
- Սենուսերտ երկրորդը, դինաստիայի չորրորդ թագավորը, կառավարել է մ․ թ․ ա․ 1896-1884 թվականներին։
- Սենուսերտ 3-րդը, դինաստիայի հինգերորդ թագավորը, Սենուսերտ 2-րդի որդին, կառավարել է մ․ թ․ ա․ 1884-մոտ 1849 թվականներին։ Ամրապնդել է Եգիպտոսի տիրապետությունը Հյուսիսային Նուբիայում և Եգիպտոսի սահմանը հասցրել մինչև Նեղոսի երկրորդ սահանքը, որտեղ, արևելյան և արևմտյան ափերին, կառուցել է հզոր ամրոցներ։ Միացված տարածքների հետ կապն ապահովելու նպատակով Սենուսերտ [[3-րդի օրոք փորվել է ջրանցք, որով նավերն հնարավորություն են ունեցել շրջանցել առաջին սահանքը։ Արշավել է մինչև Նեղոսի երրորդ սահանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 298)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ