Սեն Պիեռ (Սեն Պիեռ և Միքելոն)

Սեն Պիեռ (ֆրանսերեն՝ Saint-Pierre (Saint-Pierre-et-Miquelon)), Ֆրանսիայի անդրծովյան համայնքներից մեկի՝ Սեն Պիեռ և Միքելոնի մայրաքաղաքը։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի նույնանուն կղզեխմբի մաս հանդիսացող Սեն Պիեռ կղզու վրա՝ կանադական Նյուֆաունդլենդ կղզուց մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.699[3]:

Բնակավայր
Սեն Պիեռ
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ներքին բաժանումL'Ile-aux-Marins?
Մակերես25 կմ²
Բնակչություն5412 մարդ (հունվարի 1, 2016)[1]
Փոստային դասիչ97500[2]
Պաշտոնական կայքmairie-stpierre.fr
Սեն Պիեռ (Սեն Պիեռ և Միքելոն) (Ֆրանսիա)##
Սեն Պիեռ (Սեն Պիեռ և Միքելոն) (Ֆրանսիա)

Հիմնադրվել է 1604 թվականին[4], տարածվել արդեն իսկ գործող նավահանգստի շուրջը։ 1872 թվականին կազմավորվել է որպես առանձին համայնք (separate municipality), 1936 թվականին զրկվել է այդ կարգավիճակից, 1945-ին վերստացել է այն[5]։ Քաղաքր կառավարում են համայնքապետն ու քաղաքային խորհուրդը։ Այստեղ են գտնվում նաև Սեն Պիեռ և Միքելոնի տարածքային ընտրովի վեհաժողովի նստավայրը և կենտրոնական իշխանության այլ հաստատություններ ու հիմնարկություններ։ Քաղաքն ունի մարզական մի շարք կառույցներ, թանգարաններ, մեկական գրադարան ու մշակույթի կենտրոն[6]։ 1970 թվականից ի վեր Սեն Պիեռում է գտնվում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաքելական վիկարիատի նստավայրը[7]։

Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղերն են ձկնարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը[8]։ Սեն Պիեռում է գործում կղզեխմբային տարածաշրջանի միակ նավահանգիստը, որտեղից արագընթաց նավերով կանոնավոր ուղերթեր են իրականացվում ոչ միայն կղզեխմբի ներսում, այլև դեպի նյուֆաունդլենդյան Ֆորտունա նավահանգիստը[9]։ Քաղաքին սպասարկում է նաև նրանից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Saint-Pierre Pointe-Blanche օդանավակայանը, որտեղից թռիչքներ են կատարվում դեպի Միքելոն, նորշոտլանդական Հալիֆաքս ու Սիդնեյ, նյուֆաունդլենդյան Սեյնթ Ջոնս, ինչպես նաև Լաբրադոր, Մոնրեալ (Քվեբեկ)[10]։

Կրթություն

Համայնքում գործող կրթական հաստատություններից են՝

Տարրական կրթության օջախներ.

  • Ecole maternelle Ile aux Enfants (նախակրթարան/մանկապարտեզ) - 2014 թ. ուներ 62 սան[11]
  • Ecole primaire Henriette Bonin - 2014 թ. ուներ 62 աշակերտ[12]
  • Ecole élémentaire du Feu Rouge - 2014 թ. ուներ 163 աշակերտ[13], 2016-ին՝ 172 աշակերտ[14]։ Գտնվում է Ile aux Enfants nursery մանկապարտեզից ոչ մեծ հեռավորության վրա[15]։

Lycée-Collège d'État Émile Letournel-ը համայնքում գործող միջնակարգ դպրոց է, որտեղ գործում են նաև ավագ դպրոցի նախասիրական հոսքեր։

Մասնավոր դպրոցներ.

  • Ecole maternelle Saint-Louis de Gonzague (նախակրթարան/մանկապարտեզ)[16]
  • Ecole élémentaire Sainte-Croisine - բացվել է 1925 թ. նոյեմբերի 4-ին[17]
  • Ecole élémentaire Sainte-Odile[18]
  • Collège Saint Christophe (ավագ դպրոց)[19]

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Saint-Pierreին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Պիեռ (Սեն Պիեռ և Միքելոն)» հոդվածին։