Սեսիլ Շամինադ

ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար

Սեսիլ Շամինադ (ֆր.՝  Cécile Chaminade, օգոստոսի 8, 1857(1857-08-08)[2][3][4][…], Batignolles-Monceau, Սենա[5][6] - ապրիլի 13, 1944(1944-04-13)[2][4][7], Մոնտե Կառլո[8]), ֆրանսիացի կոմպոզիտոր և դաշնակահարուհի։

Սեսիլ Շամինադ
Բնօրինակ անունֆր.՝ Cécile Louise Stéphanie Chaminade[1]
Ծնվել էօգոստոսի 8, 1857(1857-08-08)[2][3][4][…]
Batignolles-Monceau, Սենա[5][6]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էապրիլի 13, 1944(1944-04-13)[2][4][7] (86 տարեկան)
Մոնտե Կառլո[8]
ԳերեզմանՊասի գերեզմանատուն
Ժանրերօպերա և դասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր և ֆլեյտահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
ակադեմիայի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1]
 Cécile Chaminade Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություններ

Սեսիլ Շամինադը ստացել է երաժշտության մասնավոր դասեր, նրա տաղանդը նկատել և խրախուսել են Սեն-Սանսը, Շաբրիեն, Բիզեն։ 1888 թվականին հանրությանը ներկայացրել է իր երեք ստեղծագործությունները, որոնք սկիզբ են դրել նրա ճանաչելիությանը՝ «Կալիրոյա» բալետը, դաշնամուրի և նվագախմբի համար «Կոնցերտշտյուկը» և «Հեծելուհիներ» երգչախմբերի հետ դրամատիկական սիմֆոնիան։ Նրան են պատկանում «Նվագախմբի սյուիտը» (1881), «Սևիլյանուհին» կատակերգական օպերան (1882), «Ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար թիվ 2 տրիոն» (1887), «Ֆլեյտայի կոնցերտինոն» (1902)։ Բացի այդ, Շամինադը Ռոնսարի, Հյուգոյի, Մյուսեի, Գոթիեի, Ժյուլ Վեռնի, Ռիշպենի, Սյուլի-Պրյուդոմի և այլոց բանաստեղծությունների հիման վրա ստեղծված բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործությունների, երգերի և ռոմանսների հեղինակ է[9]։

Սեսիլ Շամինադ

1875 թվականից որպես դաշնակահար հաջողությամբ հանդես է եկել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում։ 1908 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, այնուհետև Միացյալ Նահանգներում, որտեղ Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ կատարել է իր՝ «Դաշնամուրի և նվագախմբի համար նախատեսված կոնցերտշտյուկը»[10]։ 1919 թվականին Կ. Յա. Գոլեյզովսկու ղեկավարած դպրոց-ստուդիայի կողմից Շամինադի երաժշտությամբ բեմադրվել է «Առլեկինադա» («Կառնավալ») բալետը[10]։

Սեսիլի քույրը՝ Անրիետան, ամուսնացած էր լեհ-գերմանացի կոմպոզիտոր Մաուրիցի Մոշկովսկու հետ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Սեսիլ Շամինադ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Kerr L. Scarf dance; the story of Cecile Chaminade. New York: Abelard Press, 1953
  • Citron М. Cécile Chaminade: a Bio-Bibliography. Connecticut: Greenwood Press, 1988
  • Citron M. Gender and the Musical Canon. Cambridge: Cambridge UP, 1993
  • Tardif C. Portrait de Cécile Chaminade. Montreal: Louise Courteau, 1993

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլ Շամինադ» հոդվածին։