Սերաֆիմ Կուլաչիկով

Սերաֆիմ Ռոմանի Կուլաչիկով (ռուս.՝ Серафим Романович Кулачиков, կեղծանունը՝ Էլլեյ (Эллэй), 29 նոյեմբերի, 1904, Ամգինի նասլեգ, Տատինսկի ուլուս, Յակուտսկի մարզ — 14 դեկտեմբերի, 1976, Յակուտսկ), յակուտ խորհրդային գրող, բանաստեղծ, թարգմանիչ։ Յակուտիայի ժողովրդական գրող։

Սերաֆիմ Կուլաչիկով
ռուս.՝ Серафим Кулачиков
Ծնվել էնոյեմբերի 29, 1904(1904-11-29)
ԾննդավայրQ4064099?
Վախճանվել էդեկտեմբերի 14, 1976(1976-12-14) (72 տարեկան)
Վախճանի վայրՅակուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՅակուտսկ
Գրական անունЭллэй
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզույակուտերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն և քնարապատմողական
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն

Սերաֆիմ Կուլաչիկովը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 29-ին։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1924 թվականին. յակուտերեն է թարգմանել ռուսական հեղափոխական երգեր։

1928 թվականին ավարտել է Լրագրության պետական ինստիտուտը[1][2], աշխատել է յակուտական թերթերի խմբագրություններում։

1942—1944 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններն։ 1944 թվականին զորացրվել է ծանր վիրավորվելուց հետո։

1946 թվականից Կոմունիստական կուսակցության անդամ է։ 1955 թվականին ընտրվել է Յակուտիայի ԻԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1964 թվականին Սերաֆիմ Կուլաչիկովն արժանացել է Յակուտիայի ԻԽՍՀ ժողովրդական բանաստեղծի կոչման։

Սերաֆիմ Կուլաչիկովը մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 14-ին Յակուտսկում։

Ստեղծագործություն

Սերաֆիմ Կուլաչիկովը խորհրդային գաղափարախոսության թեմատիկայից բացի իր ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացրել նաև ժողովրդական բանավոր մոտիվներին։ Իր պոեմներից մեկը («Պրոմեթևս») նվիրել է Նիկոլայ Չերնիշևսկուն, ով 1871—1873 թվականներին աքսորված էր Վիլյույսկում։

Սերաֆիմ Կուլաչիկովը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ուկրաինական գրականության նկատմամբ. այդ մասին է վկայում «Ժողովրդի բարեկամը» պոեմը՝ նվիրված Պավել Գրաբովսկուն (1864—1902), ում քրեական պատիժը փոխարինվել էր աքսորով դեպի «Սիբիրի հեռավոր վայրեր»՝ Յակուտսկի մարզ (Վիլյույսկ), իսկ 1896 թվականին՝ Յակուտսկ։ Կուլաչիկովը թարգմանել է նաև Տարաս Շևչենկոյի առանձին ստեղծագործություններ։

Մրցանակներ և պարգևներ

  • Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Ժողովուրդների եղբայրության շքանշանով, «Պատվո նշան» շքանշանով ու մեդալներով։
  • Յակուտիայի Լենինյան կոմսամոլի մրցանակի դափնեկիր է։

Հիշատակ

Սերաֆիմ Կուլաչիկովի անվամբ է կոչվում Յակուտսկի փողոցներից մեկը, ինչպես նաև Տատինսկի ուլուսի Չիչիմախ գյուղի միջնակարգ դպրոցը։

Մատենագրություն

  • Весенние напевы / [Стихи. Якутск]. — Якгиз, Якут. гос. тип. 1948. — 84 с.
  • Стихотворения и поэмы. Автор. пер. с якут. [Послеслов. А. Лаврика]. — М.։ «Сов. писатель», 1951. — ? с.
  • Избранное [Стихи и поэмы] / Авториз. пер. с якут. — М., Гослитиздат, 1952. — 152 с.
  • Счастье якута. Стихи и поэмы. [Пер. с якут.]. — Якутск. Якгиз, 1952. — 140 с.
  • Чурумчуку. Сказка в стихах. [Перевод с якут. А. Кочеткова. Илл.։ И. Шабанов]. — М., Детгиз, 1954. — 37 с.
  • Чурумчуку. Сказка в стихах. [Перевод с якут. А. Кочеткова. Илл.։ И. Шабанов]. — М., Детгиз, 1957. — 37 с.
  • Песни якута [Стихи и поэмы. Пер. с якут.]. — М., Гослитиздат, 1957. — 470 с.
  • Туйара (Поэма детям). [Для младш. школьного возраста. Перевод с якут. А. Ромова и Д. Виноградова. Илл.։ Е. М. Шапошников]. — Якутск. Якут книгоиздат, 1961. — 31 с.
  • Камень счастья. Стихи и поэмы [«Песня о камне счастья» и «Всходы на мерзлоие»]. Пер. с якут. [Илл.։ Е. В. Ракузин]. — М., «Сов. Россия», 1967. — 56 с.
  • Мой хомус. Стихи и поэмы [«Неугасимый мой огонь»]. Пер. с якут. С. Кузнецовой. [Илл.։ С. А. Соколов]. — М., «Сов. писатель», 1974. — 127 с.
  • Песня о Лене։ Стихотворения и поэмы։ Пер. с якут. / Элляй; [Худож. В. И. Александров]. — М.։ Сов. Россия, 1988. — 125 с.

Գրականություն

  • Копырин Николай Захарович. Поэзия Элляя. — Якутск: Якуткнигоиздат, 1964. — 175 с.
  • Копырин Николай Захарович. Поэзия Серафима Романовича Кулачикова — Элляя. Автореферат дисс. на соискание учён. степени канд. Филол. наук.. — Уфа, 1966. — 19 с.
  • Вопросы творчества Элляя: [Сб. статей] / АН СССР, Сиб отделение, Якут. фил. Ин-т. яз. лит. и истории / Тобуроков Н. Н.. — Якутск: АН СССР, Сиб отделение, Якут. фил. Ин-т. яз. лит. и истории, 1978. — 10 с.
  • Алексеев Н. М. С. Р. Кулачиков (Элляй). Указ. литературы. — Якутск: Гослитиздат АН ССР, тип. ЛУРПа, 1979. — 9 с.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ