Սերգեյ Բելոուսով (ֆուտբոլիստ)

ռուս ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Բելոուսով (այլ կիրառումներ)

Սերգեյ Ալեքսանդրովիչ Բելոուսով (ռուս.՝ Сергей Александрович Белоусов, մայիսի 4, 1990(1990-05-04)[1], Ելեց, Լիպեցկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ֆուտբոլիստ, «Մետալուրգ» (Լիպեցկ) ակումբի կիսապաշտպան։

Սերգեյ Բելոուսով
Сергей Белоусов
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 4, 1990(1990-05-04)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԵլեց, Լիպեցկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ172 սմ
Քաշ65
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՌուսաստան Մետալուրգ (Լիպեցկ)
Համար47
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՈւՈՐ Մաստեր-Սատուրն
2007-2010Ռուսաստան Սատուրն
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2009-2010Ռուսաստան Սատուրն0 (0)
2009-2010 Ռուսաստան Ժեմչուժինա-Սոչի34 (8)
2011Ռուսաստան Ժեմչուժինա-Սոչի11 (0)
2011-2012Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա)27 (4)
2012-2015Ռուսաստան Ռոստով2 (0)
2013-2014 Ռուսաստան Շիննիկ38 (2)
2014-2015 Ռուսաստան Սոկոլ14 (1)
2015-մ.հ.Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ)71 (7)
Ազգային հավաքական
2012Ռուսաստան Ռուսաստան-22 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

2007 թվականին սկսել է խաղալ Ռամենսկոեի «Սատուրն» ակումբի կազմում, իր նորակուտը կատարել է 2009 թվականի հուլիսի 15-ին՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Լուչ Էներգիա» ակումբի դեմ խաղին։ 2009 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Ժեմչուժինա-Սոչի», որի կազմում խաղացել է 2 տարի։ 2011 թվականին տեղափոխվել է մոսկովյան «Տորպեդո» ակումբ։ 2012 թվականի հունիսին տեղափոխվել է «Ռոստով» ակումբ[2]։ Պրեմիեր լիգայում իր նորամուտը կատարել է «Վոլգայի» դեմ խաղում՝ հանդիպման 90-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Շեշուկովին[3]։ 2013 փետրվարին կես տարվա պայմանագրով տեղափոխվել է «Շիննիկ» ակումբ[4], ինչից հետո վերադարձել է «Ռոստով»։ Թիմերը նորից պայմանավորվել են վարձավճարի վերաբերյալ, և ֆուտբոլիստը 2013/14 մրցաշրջանն անցկացրել է «Շիննիկ» ակումբում[5]։ 2014 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է Սարատովի «Սոկոլ» ակումբ[6]։ 2015 թվականի օգոստոսի 31-ին երկամյա պայմանագիր է կնքել Լիպեցկի «Մետալուրգ» ակումբի հետ[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ