Սերգեյ Միքայելյան (ռեժիսոր)

հայ կինոռեժիսոր, սցենարիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Միքայելյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Գերասիմի Միքայելյան (նոյեմբերի 1, 1923(1923-11-01), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2016(2016-12-10)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), կինոյի և թատրոնի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, կինոնկարիչ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1983)։

Սերգեյ Միքայելյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1923
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 10, 2016(2016-12-10)[1] (93 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
կինոնկարիչ
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ

IMDbID ID 0586331

Կենսագրություն

Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1923 թվականին Մոսկվայում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել է Ռժևի ճակատամարտում[2]։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Բորիս Զախավայի, Մարիա Կնեբելի և Ա․ Պոպովի արվեստանոցը։ 1959 թվականին հաճախել է Մոսֆիլմին կից ռեժիսուրայի դասընթացները։

Ներկայացումներ է բեմադրել Սարատովի, Գորկու թատրոններում, 1954-1956 թվականներին եղել է Տաշքենդի Մ․ Գորկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորը։

1956 թվականից Լենֆիլմ, 1959-1961 թվականներին՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիաների ռեժիսորն է եղել։ 1989 թվականին դարձել է Պետրոպոլ ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Նրա ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Անդրեյ Մյախկովը, Օլեգ Յանկովսկին, Եվգենի Լեոնովը և այլնգ

Մրցանակներ և պարգևներ

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1976)՝ «Դրամական պարգև» ֆիլմի համար (1974)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (հոկտեմբերի 28, 1983)
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)
  • Համամիութենական կինոփառատոնի մրցանակ (1983)՝ «Սիրահարված եմ իմ ցանկությամբ» ֆիլմի համար (1982)

Թատերական աշխատանքներ

  • Ի․ Իրոշնիկովայի «Ինչ-որ տեղ Սիբիրում» (1951, Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոն)

Ֆիլմագրություն

Դերերը կինոյում

ՏարեթիվՖիլմԴեր
1993Պահանջկոտ փեսացունտաքսիստ Նեապոլում
1990Արյունդրվագ

Մասնակցություն ֆիլմերում

ՏարեթիվՖիլմ
2008-2009Լենֆիլմի պատմություններն ու լեգենդները
  • Սիրահարված սեփական ցանկությամբ

(ինչպես է նկարահանվել ֆիլմը)

  • Ամպրոպն եմ սանձահարում

(ինչպես է նկարահանվել ֆիլմը)

2008Կղզիներ
  • Սերգեյ Միքայելյան
2002Որպեսզի հիշեն․․․
  • Լեոնիդ Դյաչկով

Ռեժիսոր

ՏարեթիվՖիլմ
2006Ձմռան քամի
2000Իմ սիրելի աստղիկ
1994Ֆրանսիական վալս
1993Պահանջկոտ փեսացուն
1989Հարյուր զինվոր և երկու աղջիկ
1985Չվերթ 222
1982Սիրահարված սեփական ցանկությամբ
1979Կիսով չափ սիրով
1976Այրիները
1974Դրամական պարգև
1972Գրոսմայստեր
1971Պատմիր ինձ քո մասին
1969Ընդամենը մեկ կյանք
1965Ամպրոպն եմ սանձահարում
1963-1965Ընդունում եմ մարտը
1960Բազմագույն քարեր

Սցենարիստ

ՏարեթիվՖիլմ
2000Իմ սիրելի աստղիկ
1994Ֆրանսիական վալս
1993Պահանջկոտ փեսացուն
1989Հարյուր զինվոր և երկու աղջիկ
1985Չվերթ 222
1982Սիրահարված սեփական ցանկությամբ
1965Ամպրոպն եմ սանձահարում

Նկարիչ

ՏարեթիվՖիլմ
1994Ֆրանսիական վալս

Ծանոթագրություններ