Սերեյ Դի

Սերեսո Ժոֆրուա Գոնսարուա Դի (ֆր.՝ Sereso Geoffroy Gonzaroua Die‎), ավելի հայտնի է Սերեյ Դի անունով (ֆր.՝ Serey Die‎; Նոյեմբերի 7 1984, Աբիջան, Կոտ դ'Իվուար), ֆուտբոլիստ Կոտ դ'Իվուարից, «Բազել» ֆուտբոլային ակումբի և Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։ 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Սերեյ Դի
Sereso Geoffroy
Gonzaroua Die
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՍերեսո Ժոֆրուա Գոհսարու Դի
ԱզգությունըԿոտ դ'Իվուարցի
ՔաղաքացիությունըԿոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 7, 1984(1984-11-07)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրԱբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ173 սմ
Քաշ77 կգ
Դիրքհենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲազել
Համար6
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2002-2003Կոտ դ'Իվուար Կարոգո? (?)
2003-2006Կոտ դ'Իվուար Ստադ Աբիդջան? (?)
2006-2007Թունիս Լա-Գուլետ-Կրամ? (?)
2007-2008Ալժիր ԷՍ Սետիֆ? (?)
2008-2012Շվեյցարիա Սիոն115 (4)
2013-2015Շվեյցարիա Բազել43 (3)
2015-2016Գերմանիա Շտուտգարտ36 (1)
2016-այժմՇվեյցարիա Բազել3 (0)
Ազգային հավաքական
2013-այժմԿոտ դ'Իվուար Կոտ դ՛Իվուար26 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Դին «Սիոն ակումբում»
Ֆուտբոլիստները հանգստացնում են Սերեյ Դիին

Սերեյը կարիերան սկսել է ելույթ ունենալով տեղի Կարոգո և Ստադ Աբիդջան ակումբներում։ 2006/07 մրցաշրջանում նա անցկացրել է Թունիսի Լա-Գուլետ-Կրամ ակումբում։ 2007 թվականին Դին տեղափոխվել է ալժիրյան "ԷՍ Սետիֆ"ակումբ, որի կազմում հաղթել է արաբական լիգան։

2008 թվականին Սերեյը տեղափոխվեց շվեյցարական «Սիոն»։ Հուլիսի 19-ի «Արաու» թիմի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց շվեյցարական սուպերլիգայում[4]։ 2009 թվականի օգոստոսի 1-ին «Կսամակս»-ի դեմ խաղում Դին խփեց իր առաջին գոլը ակումբում[5]։ Սերեյը երկու անգամ դարձավ Շվեյցարիայի գավաթակիր։ 2010 թվականին նա կասկածվում էր խաղադրույքներ անելու մեջ[6]։2012 թվականին՝ «Լոզանի» դեմ խաղի ժամանակ Սերայ Դին հարվածել է գնդակներ տվող մի երեխայի, որի պատճառով որակազրկվել է 8 խաղ[7]։

2013 թվականիի ձմռանը Դին տեղափոխվեց «Բազել»։ Փետրվարի 10-ին իր նախկին թիմի՝ «Սիոն»ի դեմ խաղում նա նշեց նորամուտը նոր ակումբում[8]։ Ապրիլի 1-ին՝ «Լյուցերնա» ակումբի դեմ խաղում, Սերեյը խփել է իր առաջին գոլը «Բազելի» կազմում[9]։ 2013 թվականին Դին նվաճել է Ժամանակի գավաթը և հաղթել սուպերլիգան։

2015 թվականի սկզբին նա տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»[10]։ Փետրվարի 14-ին՝ "Հոֆենհայմի" դեմ խաղում Դին նշեց իր նորամուտը Բունդեսլիգայում[11]։ 2016 թվականի փետրվարի 13-ին՝ «Հերթայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[12]։

2016 թվականի ամռանը Դին վերադարձել է «Բազել»։

Միջազգային կարիերա

2013 թվականի մարտի 23-ին՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցարշարում՝ Սերեյ Դին իր նորամուտը նշեց Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականում[13]։ 2014 թվականին նա ընդգրկվել է ազգային թիմում մասնակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մրցարշարում Դին խաղացել է Ճապոնիայի[14], Կոլումբիայի[15], Հունաստանի[16] հավաքականների հետ։

2015 թվականին Սերեյը Հասարակածային Գվինեայում դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող։ Մրցաշարում նա խաղացել է Գվինեայի[17], Կամերունի[18], Կոնգոյի[19], Գանայի[20] և Ալժիրի[21] հավաքականների հետ։

Ձեռքբերումներ

Ակումբային

«ԷՍ Սետիֆ»

  • Արաբական ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցանակակիր- 2007/2008

«Սիոն»

  • Շվեյցարիայի գավաթակիր- 2008/2009
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2010/2011

«Բազել»

  • 1 Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության հաղթող -2012-2013
  • 1 Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության հաղթող - 2013-2014
  • Uhrencup-ի մրցանակակիր- 2013

Միջազգային

Կոտ դ՛Իվուար

  • 1 Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող - 2015

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերեյ Դի» հոդվածին։