Սերխիո Գարսիա

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխիո Գարսիա դե լա Ֆուենտե (հունիսի 9, 1983(1983-06-09)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլի» և Կատալոնիայի ազգային հավաքականի կազմում։

Սերխիո Գարսիա
իսպ.՝ Sergio García de la Fuente
Սերխիո Գարսիան 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՍերխիո Գարսիա դե լա Ֆուենտե
Ազգությունըիսպանացի
ՔաղաքացիությունըԻսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 9, 1983(1983-06-09)[1][2][3] (40 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Հասակ174 սմ
Քաշ72 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Էսպանյոլ
Համար9
Պատանեկան կարիերա
1995-2002Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2003-2005Իսպանիա Բարսելոնա4 (0)
2004-2005  Իսպանիա Լևանտե31 (7)
2005-2008Իսպանիա Ռեալ Սարագոսա90 (14)
2008-2010Իսպանիա Ռեալ Բետիս62 (21)
2010-2015Իսպանիա Էսպանյոլ145 (41)
2015-2017Կատար Ալ-Ռայվան49 (27)
2017-ներկաԻսպանիա Էսպանյոլ33 (2)
Ազգային հավաքական
2003-ներկաԿատալոնիա Կատալոնիա14 (9)
2008Իսպանիա Իսպանիա2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 28, 2016

Գարսիան հիմնականում հանդես է եկել Լա Լիգան ներկայացնող թիմերում։ Լա Լիգայի շրջանակներոմ Սերխոն մասնակցել է 331 հանդիպման և դարձել է 73 գոլի հեղինակ։ 2008 թվականին Գարսիան Իսպանիայի ազգային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Ակումբային կարիերա

«Բարսելոնա»

«Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում Սերխիոն իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Բրյուգգեի» դեմ խաղում[4]։ Լա Լիգայի շրջանակներում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է 2003 թվականի սեպտեմբերի 3-ին՝ մասնակցելով «Սևիլյայի» դեմ խաղին, որն ավարտվել է 1-1 հաշվով[5]։

2004 թվականի հուլիսի 21-ին Գարսիան վարձավճարով տեղափոխվել է «Լևանտե»[6]։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 3-ին՝ «Մալյորկայի» դեմ խաղում[7]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ Իր վերջին գոլը թիմի կազմում նա խփել է 2004 թվականի մայիսի 5-ին՝ «Ալբակետեի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-3 հաշվով[8]։

«Ռեալ Սարագոսա»

2005 թվականին Սերխիո Գարսիան տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա»։ Նա թիմի կազմում հանդես է եկել 2005-2008 թվականների ընթացքում։ Այդ ընթացքում նա մասնակցել է 90 հանդիպման և դարձել է 14 գոլի հեղինակ։

«Ռեալ Բետիս»

2008 թվականի սեպտեմբերի 1-ին Սերխիոն տեղափոխվել է «Ռեալ Բետիս»[9][10]։ Տրանսֆերն արժեցել է 10 միլիոն եվրո։

Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 27-ին՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-2 հաշվով՝ «Ռեալ»-ի հաղթանակով[11]։ Նա գոլի հեղինակ է դարձել նաև նոյեմբերի 16-ին կայացած «Ռասինգի» դեմ խաղում[12]։

2009-10 մրցաշրջանի ընթացքում Գարսիան դարձել է 12 գոլի հեղինակ[13]։

«Էսպանյոլ»

2010 թվականի օգոստոսին Սերխիո Գարսիան 5 տարվա պայմանագիր է կնքել «Էսպանյոլի» հետ։ Իր առաջին 15 խաղերի ընթացքում գարսիան չի կարողացել գոլ հեղինակել։ Իր առաջին գոլը նա խփել է 2011 թվականի հունվարի 9-ին՝ «Ռեալ Սարագոսայի» դեմ խաղում[14]։

2013 թվականի նոյեմբերի 24-ին Գարսիան հեղինակել է իր առաջին հեթ-տրիկը՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով[15]։

«Ալ-Ռայվան»

2016 թվականին Գարսիան տեղափոխվել է «Ալ-Ռայվան»[16]։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 11-ին՝ «Ալ-Սալիա»-ի դեմ խաղում։

Իր առաջին գոլը Գարսիան խփել է հոկտեմբերի 2-ին։ Նոյեմբերի 22-ին Գարսիան դարձել է դուբլի հեղինակ «Քաթար» ակումբի դեմ խաղում[17]։

Վերադարձ «Էսպանյոլ»

2017 թվականի հունիսի 16-ին 34-ամյա Սերխիո Գարսիան վերադարձել է «Էսպանյոլ»։ Նա թիմի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր։

Միջազգային կարիերա

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Գարսիան իր դեբյուտը նշել է 2008 թվականի մայիսի 31-ին՝ Պերուի հավաքականի դեմ խաղում[18]։ Նա այդ խաղում փոխարինել է Դավիդ Սիլվային։

Գարսիան հանդես է գալիս նաև Կատալոնիայի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2009 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Արգենտինայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նա գոլի հեղինակ է դարձել նաև 2013 թվականի դեկտեմեբրի 30-ին կայացած կապե վերդեի հավաքականի դեմ խաղում[19]։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Քաթարի չեմպիոն - 2015-16

Միջազգային

  • Եվրոպայի չեմպիոն - 2008
  • Եվրոպայի չեմպիոն (Մ19) - 2002

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Գարսիա» հոդվածին։