Սիլվիա Նայդ

ֆուտբոլիստ

Սիլվիա Նայդ (գերմ.՝ Silvia Neid, մայիսի 2, 1964(1964-05-02)[1][2][3], Walldürn, Գերմանիա), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի դերում, 2005-2016 թվականներին եղել է Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչը։ Աշխարհի փոխչեմպիոն (1995), Եվրոպայի եռակի չեմպիոն (1989, 1991 և 1995), գերմանական Բունդեսլիգայի յոթակի չեմպիոն, Գերմանիայի վեցակի գավաթակիր, երկու անգամ տարվա լավագույն մարզիչ ըստ ՖԻՖԱ-յի։ «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը ծառայությունների համար» շքանշանի դափնեկիր։

Սիլվիա Նայդ
գերմ.՝ Silvia Neid
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 2, 1964(1964-05-02)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրWalldürn, Գերմանիա
Հասակ166 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան

Գործունեություն

Ակումբային

Սիլվիա Նայդը իր գործունեությունն սկսել է «ՍՎ Շլիերստադտ» ակումբում, որը հետագայում անվանափոխվել է «Կլինգեի»։ 1983 թվականին նա տեղափոխվել է«Բերգիշ-Գլադբախ», իսկ 1985 թվականին՝ ԺՖԿ «Շպորտֆրոյնդե (Զիգեն)»։ Ակումբային գործունեության ընթացքում դարձել է գերմանական Բունդեսլիգայի յոթակի չեմպիոն (1983/84, 1986/87, 1989/90, 1990/91, 1991/92, 1993/94 և 1995/96) և Գերմանիայի գավաթի վեցակի դափնեկիր (1983/84, 1985/86, 1986/87, 1987/88, 1988/89 և 1992/93): 1996 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և սկսել է զբաղվել մարզչական գործով[4]։

Հավաքականի կազմում

Ազգային հավաքականի կազմում Նայդի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1982 թվականի նոյեմբերի 10-ին Շվեյցարիայի դեմ խաղում։ Նայդը 41-րդ րոպեին դաշտ է դուրս եկել և խփել երկու գոլ[5]։ Հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի փոխչեմպիոն (1995) և Եվրոպայի եռակի չեմպիոն (1989, 1991 և 2005)։ 1991 թվականի Եվրոպայի առաջնության արդյունքում դարձել է մրցաշարի «ոսկե խաղացող»[6]։ Ազգային հավաքականի կազմում վերջին մրցաշարն անցկացրել է 1996 թվականին՝ Օլիմպիական խաղերի ժամանակ՝ մրցելով ընդդեմ Բրազիլիայի[5]։

Մարզչական

2005 թվականի հունիսի 20-ին Նայդը դարձել է Գերմանիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը։ Իր աշխատանքի ընթացքում հավաքականին հասցրել է Աշխարհի չեմպիոնի (2007), Եվրոպայի չեմպիոնի (2009, 2013) տիտղոսներին։ 2010 և 2013 թվականներին ՖԻՖԱ-ի վարկածով կրկնակի ճանաչվել է կանանց հավաքականի լավագույն մարզիչ։ 2016 թվակինին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմիական մրցաշարի հաղթանակից հետո թողել է գլխավոր մարզչի պաշտոնը։

Նվաճումներ

Որպես խաղացող

Ակումբային

«Բերգիշ Գլադբախ»
  • Գերմանիայի առաջնության հաղթող (1)՝ 1983/84
  • Գերմանիայի գավաթի հաղթող (1)՝ 1983/84
Զիգեն
  • Գերմանիայի առաջնություն հաղթող (6)՝ 1986-1987, 1989/90, 1990-1991, 1991-1992, 1993-1994, 1995-1996
  • Գերմանիայի գավաթի հաղթող (5)` 1985-1986, 1986-1987, 1987-1988, 1988-1989, 1992-1993

Ազգային հավաքականում

  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1)` 1995
  • Եվրոպայի առաջնության հաղթող (3)` 1989, 1991, 1995

Մարզչական

Գերմանիայի կանանց հավաքական

  • Աշխարհի առաջնության հաղթող (1)՝ 2007
  • Եվրոպայի առաջնության հաղթող (2)՝ 2009, 2013
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1)՝ 2008

Անհատական

  • «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը ծառայությունների համար» շքանշանի դափնեկիր[7]
  • Արծաթե դափնետերև[8]
  • «Բադեն-Վյուրտեմբերգ տարածքին ծառայության համար» շքանշանի դափնեկիր[9]
  • «Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա տարածքին ծառայության համար» շքանշանի դափնեկիր[10]
  • Եվրոպայի առաջնության «Ոսկե խաղացող»՝ 1991[6]
  • Ըստ ՖԻՖԱ–ի՝ տարվա լավագույն մազիչ՝ 2010, 2013

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիա Նայդ» հոդվածին։