Սիլֆոն
Սիլֆոն (անգլերեն - Sylphon ֆիրմային անվանումից), ալիքավոր կողմնային մակերևույթով բարակապատ մետաղե խողովակ կամ խցիկ։ Պատրաստում են սիլֆոնի կարվածքը արույրից, ֆոսֆորային ու բերիլիումային բրոնզից և չժանգոտվող պողպատից։ Սիլֆոնը լայնորեն կիրառվում է պնևմո-և հիդրոավտոմատիկայում՝ որպես սիլֆոյի հատակին ազդող հեղուկի կամ գազի ճնշումների տարբերության նկատմամբ զգայուն տարր, որը զսպանակի պես ձգվում կամ սեղմվում է։ Սիլֆոնն օգտագործում են նաև որպես խողովակաշարերի ճկուն միացումներ, ջերմաստիճանային երկարացումների կոմպենսատորներ, միջավայրերի առաձգական բաժանիչներ են։ ճնշումների մեծ տարբերության դեպքում և ագրեսիվ միջավայրերում աշխատանքի համար սիլֆոնի պատերը պատրաստում են երկ-, եռա- և քառաշերտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 369)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան