Սլովակյան ժողովրդական թանգարան

Սլովակյան ժողովրդական թանգարան (слов. Slovenské národné múzeum, SNM), 18 թանգարաններից բաղկացած ցանց Սլովակիայում։ Գլխավոր գրասենյակը գտնվում է երկրի մայրաքաղաք Բրատիսլավայում, իսկ թանգարանների մեծ մասը տեղակայված է այդ քաղաքի սահմաններից դուրս։

Սլովակյան ժողովրդական թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան
Երկիր Սլովակիա
ՏեղագրությունՍլովակիա
Կազմված էSlovak National Museum – Natural History Museum?, Q111784424?, Q111784427?, Q111784432?, Q111784433?, Q12772226?, Q111784438?, Slovak National Museum - Bojnice castle?, Q111784448?, Q111784450?, Ľudovít Štúr Museum?, Q111784459?, Museum of Croatian Culture in Slovakia?, Q111784464?, Q111784468?, Museum of Jewish Culture?, Museum of Rusyn Culture? և Svidník Museum of Ukrainian Culture?
Ղեկավարության նստավայրMain building of the Slovak National Museum, Հին քաղաք, Բրատիսլավա, Սլովակիա
ՀասցեVajanského nábrežie 2, Staré Mesto, 814 21 Bratislava, Slovakia
Հիմնադրվել է1961[1]
Կայքsnm.sk(սլովակ.)
Քարտեզ
Քարտեզ

Հիմնադրվել է 1925 թվականին։ Գլխադասային շենքում ներկայացված է բնագիտական թանգարանի (Prírodovedné múzeum) հարուստ էքսպոզիցիան, որն այցելուներին պատկերացում է տալիս Սլովակիայի երկրաբանական կառուցվածքի, կենդանական ու բուսական աշխարհների մասին։ Այստեղ հաճախ են կազմակերպվում տարբեր թեմաներով ժամանակավոր ցուցադրություններ, նաև՝ արվեստի գործերի ցուցահանդեսներ։

Սլովակյան ազգային թանգարանը հանդիսանում է Սլովակիայում թանգարանագիտության ասպարեզում գիտահետազոտական, մշակութային, կրթական գործունեություն ծավալող ամենակարևոր հիմնարկությունը։ Նրա հիմնադրումը սերտորեն կապված է եղել սլովակ ժողովրդի ազգային ազատագրության և ինքնորոշման ձգտումների հետ[2]։

Պատմություն

Սլովակյան ազգային թանգարանի ակունքներում գտնվում են Մատիցայի սլովենական թանգարանն ու Մարտին քաղաքի ազգային տան թանգարանը, որոնց հիմնադրումը նախաձեռնել է Սլովակյան թանգարանային ընկերությունը։ Առաջին մշտական ցուցադրությունը բացվել է 1908 թվականին Մարտինում։

Ժամանակի ընթացքում թանգարանում ձևավորվել են հնագիտական, ազգագրական, պատմական, դրամագիտական, արվեստագիտական, գեղարվեստական ու բնագիտական հավաքածուներ։ 1924 թվականին Բրատիսլավայում հիմնադրվել է ազգային աշխարհագրական-պատմական թանգարան, նույն տարում այդ քաղաքում բացվել է նաև Պրահայի գյուղատնտեսական թանգարանի մասնաճյուղը։ 1940 թվականին դրանք միավորվել են, վերանվանվել Սլովակյան թանգարան։ 1961 թվականին էլ վերջինս միավորվել է Մարտինի Սլովակյան ազգային թանգարանի հետ[2]։

Սլովակյան ժողովրդական թանգարանի կազմի մեջ մտնող Կրասնա Գուրկա ամրոցում 2012 թվականի մարտի 11-ին հրդեհ է բռնկվել երկու երեխայի՝ գլանակ ծխելու փորձ կատարելու պատճառով[3]։ Կրակի բաժին է դարձել շինության տանիքը, բայց ցուցանմուշների մեծ մասը չի վնասվել։ 2018 թվականին ամրոցի թանգարանային ցուցադրությունը վերաբացվել է[4]։

Մասնագիտացված թանգարաններ և բաժանմունքներ

ԱնվանումըԱնվանումը սլովակերենԳտնվելու վայրը
Բնագիտական թանգարանPrírodovedné múzeumԲրատիսլավա
Հնագիտական թանգարանArcheologické múzeumԲրատիսլավա
Պատմական թանգարանHistorické múzeumԲրատիսլավայի ամրոց
Երաժշտության թանգարանHudobné múzeumԲրատիսլավայի ամրոց
Ազգագրական թանգարանEtnografické múzeumՄարտին
Անդրեյ Կմետի թանգարանMúzeum Andreja KmeťaՄարտին
Սլովակյան գյուղի թանգարանMúzeum slovenskej dedinyՄարտին
Մարտին Բենկի թանգարանMúzeum Martina BenkuՄարտին
Չեխական մշակույթի թանգարանMúzeum kultúry Čechov na SlovenskuՄարտին
Գնչուների մշակույթի թանգարանMúzeum kultúry Rómov na SlovenskuՄարտին
Կարել Պլիցկայի թանգարանMúzeum Karola PlickuԲլատնիցա (Մարտինի թանգարանների ստորաբաժանում)
Սլովակյան ազգային խորհուրդների թանգարանMúzeum Slovenských národných rádՄիյավա
Չերվենի Կամենի թանգարանMúzeum Červený KameňՉերվենի Կամենի ամրոց
Բետլյարի թանգարանMúzeum BetliarԲետլյար
Բոյնիցեի թանգարանMúzeum BojniceԲոյնիցեի ամրոց
Սպիշյան թանգարանSpišské múzeum v LevočiԼևոչա
Խաղալիքների թանգարանMúzeum bábkarských kultúr a hračiekՄոդրի Կամենի ամրոց
Հրեական մշակույթի թանգարանMúzeum židovskej kultúryԲրատիսլավա, Տրնավա, Ժիլին, Պրեշով
Հունգարական մշակույթի թանգարանMúzeum kultúry Maďarov na SlovenskuԲրատիսլավա
Կարպատյան գերմանացիների մշակույթի թանգարանMúzeum kultúry karpatských NemcovԲրատիսլավա
Ուկրաինական մշակույթի թանգարանMúzeum ukrajinskej kultúryՍվիդնիկ
Ռուսինյան մշակույթի թանգարանMúzeum rusínskej kultúryՊրեշով
Լյուդովիտ Շտուրի թանգարանMúzeum Ľudovíta ŠtúraՄոդրա
Խորվաթական մշակույթի թանգարանMúzeum kultúry Chorvátov na SlovenskuԲրատիսլավա, Դևինսկա Նովա Վես

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակյան ժողովրդական թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակյան ժողովրդական թանգարան» հոդվածին։