Սկանդոլա (արգելոց)

Սկանդոլա բնական արգելոց, գտնվում է Կորսիկա ֆրանսիական կղզու արևմտյան ափին, Կորսիկայի մարզային այգու տարածքում։ Արգելոցը հիմնադրվել է 1975 թվականին։ Պուրակը և արգելոցը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես «Բնության համաշխարհային ժառանգության վայր»։ 1983 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Սկանդոլա
ՏեսակCorsican nature reserve? և բնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Ֆրանսիա[1]
ՎարչատարածքԿորսիկա
Մակերես1669 հեկտար[1]
Մասն էGulf of Porto: Calanche of Piana, Gulf of Girolata, Scandola Reserve?
Ձևավորումդեկտեմբերի 9, 1975 և 1975[1]
Քարտեզ
Քարտեզ

Տեղադրություն

Սկանդոլայի Արգելոցը գտնվում է Կորսիկայի արևմտյան ափին, Պունտա Մուչիլլինայի և Պունտա Ներայի միջև և ներառում է Քեյփ Ջիրոլաթան և Քեյփ Պորտոն։ Արգելոցն ընդգրկում է 19,19 քառ. կմ տարածք, որից 9,19 քառ. կմ հող է, իսկ 10 քառ. կմ-ը՝ ծով։

Ֆիզիկական առանձնահատկություններ

Արգելոցն ունի երկու հատված՝ Էլփա Ներա խորշը և Սկանդոլայի թերակղզին։ Ճեղքված և թափանցիկ ժայռերում կան բազմաթիվ քարանձավներ, որոնց սահմանակցում են բազմաթիվ բեկորներով և գրեթե անմատչելի կղզյակներով խորշեր, ինչպիսին՝ Տուարան։ Ափը հայտնի է կարմիր ժայռերով, ավազե լողափերով և հրվանդաններով։

Կլիմա

Այստեղ տարածված է Միջերկրածովյան կլիման՝ տաք, չոր ամառներով։

Պահպանություն

1930 թվականին ընդունվեց մի օրենք, որն արգելում էր Կորսիկայի տարածաշրջանային այգում ոչնչացնելը կամ փոփոխումը։ Սկանդոլայի բնական արգելոցը խիստ պաշտպանված է, որպեսզի տարածքը վերադառնա իր բնական վիճակին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ