Սոն Մին Հո (ռեփեր)

Սոն Մին Հո (կորեերեն՝ 송민호, առավել հայտնի Մինո բեմական անունով, մարտի 30, 1993(1993-03-30)[1], Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեփեր, երգերի հեղինակ, Winner խմբի պրոդյուսեր և անդամ, YG Entertainment-ի մասնակից։ Խաղացել է նաև հեռուստասերիալներում։

Սոն Մին Հո
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսSong Min-ho
Ծնվել էմարտի 30, 1993(1993-03-30)[1] (31 տարեկան)
Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներգիչ, ռեփեր, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, DJ producer, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլYG Entertainment
ԿրթությունՀանլիմ բազմարվեստ դպրոց
ԱնդամակցությունWinner
Կայքygfamily.com/artist/Main.asp?LANGDIV=K&ATYPE=2&ARTIDX=76
 Mino (rapper) Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ կյանք և կարիերա

Սոն Մին Հոն ծնվել է Գյոնգի նահանգի Յոնգին քաղաքում։ Նա ունի կրտսեր քույր, որի անունը Դանա է։ Մին Հոն 2011 թվականին ավարտել է Hanlim Multi Art School-ը։

Նա եղել է Hugeboy Մինո ռեփ բեմի անդամ։

2011-13: Դերասանական դեբյուտ

Մինոյի դեբյուտը կայացել է 2011 թվականին BoM խմբում, որտեղ հանդես էր գալիս ռեփերի դերում։ Սակայն, երկու տարի անց, խումբը ցրվեց[2]։ 2012 թվականի մարտին The Strongest K-POP Survival հաղորդաշարին Մինոն նույնպես որպես դերասան մասնակցեց։

2013-14: Winner-ի հետ դեբյուտ և սոլո ելույթներ

2013 թվականին Մինոն քաստինգի միջոցով ընդունվեց YG Entertainment: Նույն թվականին նա ելույթ ունեցավ «А թիմի» կազմում։ Սկզբից նա լիդերն էր, սակայն շոուին մասնակցելիս վնասվածք ստացավ և փոխարինվեց։ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին հաղորդաշարի եզրափակչում հայտարարվեց, որ խումբը հաղթել է և պետք է իր դեբյուտն անի Winner խմբում[3]։ Winner-ը դեբյուտային ալբոմը թողարկել է 2014 թվականին օգոստոսի 12-ին։

2014 թվականի հոկտեմբերին Մինհոն մասնակցեց Epik High-ի համերգներին[4]։ 2014 թվականի դեկտեմբերին Մինոն համագործակցել է 2PM-ի հետ[5]։

2015: Show Me The Money

2015 թվականի ապրիլին Մինհոն մասնակցել է Mnet հեռուստաալիքի «Show Me Money 4» ծրագրին[6]։ Նա հանդես է եկել Ու Ջի Հոյի հորդորով և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[7]։ Ծրագրի շրջանակներում նա թողարկել է մի քանի սոլո և համատեղ սինգլեր՝ «Fear», «Turtle Ship», «Moneyflow», «Okey Dokey», և «Victim + Poppin' Bottles»[8]:

2016-2017: MOBB & Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք

2016 թվականի սեպտեմբերին Մինհոն թողարկեց «Body» հիփ հոփ սինգլը[9][10]։ Իր լեյբլի անդամ Բոբիի հետ միասին սեպտեմբերի 9-ին նրանք թողարկեցին նոր երգեր՝ «Full House» և «Hit Me»[11]:

2017 թվականի հունվարին Մինհոն միացավ tvN-ի «New Journey to the West» շոուին որպես մշտական մասնակից[12]։

Սկավառակագրություն

Ֆիլմագրություն

Հեռուստաշոու

ԹվականՑանցԱնվանումԴերՆշումներ
2012ԱլիքՔեյ փոփ։ Ուժեղագույնների պայքարՓարք Կի բումՕժանդակ դեր

Վարիետե

ԹվականՑանցԱնվանումՆշումներ
2013mnetՀաղթանակ։ Ով է հաջորդըՄասնակից (թիմ)
2015Ինձ ցույց տվեք փողերը 4Մասնակից
2016JTBCՈւժեղ հիփ-հոփՊրոդյուսեր
МТВՀամագործակցությունՄասնակից
2017TVNՆոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք 3Դերասանական կազմ
Նոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք 4
Կանգայի խոհանոցը
2018ՄԲԿՍա վտանգավոր է վերմակի սահմաներումԼիթոյ (դրվագ 6 & 7)
TVNՆոր ճանապարհորդություն դեպի Արևմուտք 5 & 6Դերասանական կազմ

Մրցանակներ և նոմինացիաներ

ԹվականՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2015
Melon Music Awards
Թեժ մրցույթի մրցանակ
«Վախ»
Առաջադրված
2016
Gaon Chart Music Awards
Տարվա հայտնաբերումը (հիփ-հոփ)
Մին Հոյի երգը
Հաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոն Մին Հո (ռեփեր)» հոդվածին։