Սովորական երկարաթև չղջիկ (լատին․՝ Miniopterus schreibersi), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում համարվում է հարավային մարզերի բնակիչ, հազվադեպ (շոգ տարիներին) հանդիպում է նաև հյուսիսային մարզերում (օրինակ՝ Սևանա լճի ափերին)։ Բնակվում է քարանձավների ժայռաճեղքերի, շենքերի և եկեղեցիների տանիքների, նկուղների այն մասերում, որտեղ խոնավության տոկոսը բարձր է։ Մարմնի երկարությունը 50-59 մմ է, պոչինը՝ 47-59 մմ, նախաբազկինը՝ 46 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 15 գ։ Ականջները շատ փոքր են, եռանկյունաձև, գրեթե չեն նշմարվում խիտ մազերի միջից։ Մեջքի մազերն ամռանը և աշնանը մոխրադարչնագույն են, գարնանը՝ հարդավուն երանգով, փորի մազերը՝ բաց ծխագույն։ Թռիչքը սրընթաց է։ Սնվում է հիմնականում գիշերային թեփուկա- թևավորներով, երկթևանիներով։ Բազմանում է գարնան վերջին, ծնում է 1(հազվադեպ՝ 2) ձագ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
|
---|
![Miniopterus schreibersii dasythrix.jpg](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Miniopterus_schreibersii_dasythrix.jpg/275px-Miniopterus_schreibersii_dasythrix.jpg) Սովորական երկարաթև չղջիկ |
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն | Կենդանիներ | Ընտանիք | Հարթաքիթ չղջիկներ | Տեսակ | Սովորական երկարաթև չղջիկ |
|
Լատիներեն անվանում |
---|
Miniopterus schreibersi |
Հատուկ պահպանություն |
---|
|
Արեալ |
---|
|
Տարածվածություն |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bf/CC_BY-SA_icon_80x15.png) |