Սովորական ծովաշնիկ

Սովորական ծովաշնիկ (լատին․՝ Parablennius sanguinolentus), պերկեսազգիների կարգի շնիկանմանների ենթակարգի շնիկայինների ընտանիքին պատկանող ճառագայթալողակ ձկնատեսակ։

Սովորական ծովաշնիկ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասՃառագայթալողակ ձկներ
ԿարգՊերկեսազգիներ
ԸնտանիքՇնիկայիններ
ՏեսակՍովորական
ծովաշնիկ
Լատիներեն անվանում
Parablennius sanguinolentus
(Pallas, 1814)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կենդանին արդյունաբերական նկատառումներով չի օգտագործվում։

Տարածվածություն

Տարածված է Ատլանտյան օվկիանոսում՝ Բիսկայան ծոցից մինչև Սենեգալ, Մարոկկո և Կանարյան կղզիներ։ Ապրում են Սև, Մարմարա և Միջերկրական ծովերի, ինչպես նաև Բիսկայան ծոցի ջրերում։

Լինում է Սև ծովի ափերի քարքարոտ տեղերում։

Նկարագրություն

Սովորական ծովաշնիկի մարմնի երկարությունը հասնում է 23 սմ-ի։ Մարմինը մերկ է՝ թեփուկազուրկ։ Գունավոր ձուկ է։ Սովորական ծովաշնիկի մեջը և կողքերը կանաչ են, իսկ փորը ունի դեղին գունավորում։

Բացի այդ, ծովաշնիկի մարմնի վրա կան սև պուտեր։ Սնվում է փափկամարմիններով և բույսերով։ Միսը ուտելու համար անպիտան է[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ծովաշնիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ծովաշնիկ» հոդվածին։