Սուդոկու

Սուդոկու(ճապոներեն` 数独-թարգմանաբար` առանձին թիվ), տրամաբանական խաղ, գլուխկոտրուկ թվերով։

Սուդոկու
Սուդոկու
Լուծված Սուդոկու
Լուծված Սուդոկու

Խաղի կանոնները

Դիցուք ունենք 9×9 չափի քառակուսի, որը բաժանված է 3×3 չափի քառակուսիների։ Քառակուսին ընդհանուր ունի 81 վանդակ։ Պետք է ազատ վանդակները լրացնել 1-9 թվերվ այնպես, որ չհամընկնեն ո՛չ հորիզոնական, ո՛չ ուղղահայաց և ո՛չ էլ 3×3 չափի քառակուսու մեջ։Սուդոկուները լինում են տարբեր բարդությունների, բայց դրանց բարդությունը կախված է ոչ միայն նախօրոք լրացված թվերի քանակից, այլ նաև լուծման մեթոդից։ Ամենահեշտ լուծման մեթոդը դեդուկցիայի մեթոդն է՝ միշտ կա գոնե մեկ վանդակ, որին համապատասխանում է միայն մեկ թիվ։ Ճիշտ կազմված սուդոկուն ունի միայն մեկ լուծում։

Պատմություն

1970-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում Լեոնարդ Էյլերի լատինական քառակուսու հիման վրա հորինեցին թվերով գլուխկոտրուկներ, որոնք առաջին անգամ տպագրվեցին «Dell Puzzle Magazine» ամսագրում 1979 թվականին, որոնք կոչվում էին "Number Place"- թվերի տեղը։ Բայց սուդոկուները դարձան հանրահայտ միայն 1980-ական թվականներին, երբ "Նիկոլի"ճապոնական ամսագիր սկսեց պարբերաբար տպել իր համարներում։

Տարատեսակներ

Սուդոկու
Լուծումը

Գոյություն ունեն Սուդոկուի բազմաթիվ տարատեսակներ՝

  • Սուդոկուներ տարբեր չափերի՝ 4×4 մինչև 25×25 չափերի։
  • Սուդոկուներ, որոնք ունեն 3×3 չափի քառակուսիների փոխարեն կամայական տեսքի ձև, որոնցում չպետք է համընկնեն 1-9 թվերը։
  • Սուդոկուներ լրացուցիչ պայմաններով, օրինակ՝
  • Սուդոկու գումար ըստ տողերի կամ սյուների, գումար անկյունագծերով և այլն։
  • Զույգ կամ կենտ սուդոկու, որտեղ որոշ վանդակներ նախօրոք նշված են որևէ գույնով, որտեղ կարող են լինել միայն զույգ, կամ միայն կենտ թվեր։
  • Սուդոկու տարբեր ձևերի, օրինակ՝ եռանկյան, վեցանկյան, կամ այլ տեսքով։

Սուդոկու բջջային հեռախոսների համար

Գոյություն ունեն մի քանի տարբերակներ բջջային հեռախոսների և սմարթֆոնների համար։ Այս տարբերակները հարմար են նրանով, որ ցույց են տալիս սխալները, կամ կարող են հուշել որևէ թիվ։

Հետաքրքիր փաստ

Սուդոկու խաղն ունի 6,670,903,752,021,072,936,960 (մոտ 6.671 սեքստիլիոն) կոմբինացիա։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդոկու» հոդվածին։