Սուրբ Լուիսի բերդ

Սուրբ Լուիսի բերդ, նաև հայտնի է որպես Քալաատ ալ Մուիզ՝ Ավերված բերդ, որը գտնվում է Լիբանանի Սիդոն քաղաքում։ Կառուցվել է 1254 թվականին ֆրանսիացի խաչակիրների կողմից Ֆաթիմիդ ամրոցի տարածքում։ Ամրոցը մի քանի անգամ վերակառուցվել է մինչև 17-րդ դարը։

Սուրբ Լուիսի բերդ
Նկարագրություն
Տեսակcrusader castle?
ՏեղագրությունՍիդոն, Լիբանան
Վարչական միավորՍայդա
Երկիր Լիբանան
Կառուցված1254 թ.
ՊատվիրողՖաթիմիդների խալիֆայություն
 Saint Louis Castle Վիքիպահեստում

Պատմություն

Սուրբ Լուիսի բերդը միջնաբերդի տարածքում

Հիմա տարածքը արդեն գրավվել է Սուրբ Լուիի կողմից, բայց միջնաբերդի մնացորդները մինչև հիմա պահպանվել են, այդ թվում նաև թատրոնը։ Միջնաբերդը հավանաբար ամբողջությամբ փլուզվել էր, բայց արաբները վերակառուցել են այն[1]։

Միջնաբերդի հարավում մնացորդները գտնվում են Մուրեքսի բլուրում։ Միջնաբերդի մնացորդներ դեռևս կարելի է տեսնել։ Արհեստական այդ բլուրը (100մ երկարությունը, 50մ բարձրություն) ստեղծվել է փյունիկյան ժամանակաշրջանում պուրպուրի գործարանի թափոնների պատճառով։ Ենթադրվում է, որ բլուրի վերին մասում հռոմեացիները տներ են կառուցել։ Բլրի մի մասը հիմա ծածկված է Սիդոնի շիա համայնքի գերեզմանոցներով։

10-րդ դարում ֆաթիմական խալիֆա Ալ Մուիզ լի-դին Ալլահը միջնաբերդը վերածեց ամրոցի, ամրացրեց այն և տվեց Քալաատ ալ Մուիզ անունը։ Ամրոցը, ինչպիսին, որ հիմա է, կառուցվել է 1254 թվականին խաչակիրների կողմից, երբ ֆրանկները բռնազավթում էին Սիդոնը։ Ֆրանսիայի թագավոր Լուի IX-ը, ով ավելի հայտնի է Սուրբ Լուի անունով, երկար ժամանակ է մնացել այդ ամրոցում, այդ իսկ պատճառով այն կոչել են իր անունով։

Երբ արաբները պաշարել էին քաղաքը, ամրոցը վերակառուցվեց։ Հետագայում այն վնասվեց մամլուքների պատճառով և կրկին վերակառուցվեց Ֆահր ադ-Դին II-ի կողմից 17-րդ դարում[2]։ Ամրոցը մի քանի անգամ թալանել են, որից միայն ավերակներն են մնացել։ Ամրոցի մի մասը փլուզվել է օսմանական ժամանակաշրջանի վերջին[3]։

1948 թվականին ամրոցը ծառայել է որպես ապաստարան Պաղեստինի փախստականների համար։ Հետագայում կրկին վնասվել է իսրայելական ռմբակոծության պատճառով։ Ծրագրեր են մշակվում ամրոցը վերակառուցելու համար[3]։

Ծանոթագրություններ