Սուրեն (պարթև զորավար)

Սուրեն կամ Սուրենա, հայտնի է նաև որպես Ռուստահամ Սուրեն[1], (մ. թ. ա. 84, Պարթևստան - մ. թ. ա. 52, Պարթևստան) մ․թ․ա․ առաջին հազարամյակի պարթև սպարապետ։ Եղել է Սուրենների տոհմի առաջնորդը, առավել հայտնի է Խառանի ճակատամարտում հռոմեացիներին պարտության մատնելու համար։ Նրա գլխավորությամբ պարթևները վճռական հաղթանակ են տարել քանակով գերազանցող հռոմեական արշավական ուժերի նկատմամբ, որոնց ղեկավարել է Մարկոս Կրասոսը։ Ճակատամարտը սովորաբար համարվում է Հռոմեական և Պարթևական կայսրությունների միջև ամենավաղ և ամենավճռական ճակատամարտերից մեկը, Հռոմեական պատմության ամենախոշոր պարտություններից մեկը։

Սուրեն
Ծնվել էմ. թ. ա. 84
ԾննդավայրՊարթևստան
Մահացել էմ. թ. ա. 52
Մահվան վայրՊարթևստան
ՔաղաքացիությունՊարթևստան
Մասնագիտությունսպա
 Surena Վիքիպահեստում

«Սուրենա» անվանումը շարունակում է մնալ տարածված Իրանում և հաճախ արտասանվում է որպես «Սորեն»։ «Սուրենա»–ն Սուրեն անվանվան հունական և լատինական տարբերակն է[2][3]։ Անվանվան «Սուրեն» տարբերակը շարունակում է տարածված մնալ Հայաստանում[4]։ Սուրեն նշանակում է «հերոսական», առաջացել է ավեստերեն սուրա «ուժեղ, վեհ» բառից[c][5]։

Նկարագրություն

Պարթևական հեծյալ նետաձիգ, Պալացցո Մադամա, Թուրին։

«Կրասոսի կյանքը 21» աշխատությունում՝ գրված սպարապետի ժամանակներից 125 տարի անց, Պլուտարքոսը նկարագրել է Սուրենին որպես «չափազանց վաստակավոր մարդու, ով իր հարստությամբ, պատվով և ծագումով երկրորդն էր արքայից հետո, քաջությամբ և ընդունակություններով ամենառաաջինն էր պարթևների մեջ, իսկ հասակով և անձնական գեղեցկությամբ նա հավասարը չուներ»[b][2]։ Պլուտարքոսը, համարելով որ նա մեծ հարստության տեր է եղել, ենթադրել է որ Սուրենի բանակում եղել են շատ ստրուկներ[6]։ Այնուամենայնիվ, այս համատեքստում հիշատակված «ստրուկներ» (doûloi, servi) տերմինի իրական իմաստը վիճելի է[7][8]։ Պլուտարքոսը նաև նկարագրել է նրան որպես «ամենաբարձր և ամենագեղեցիկ արտաքինով տղամարդ, ում արտաքին տեսքի նրբությունն ու զգեստի կանացիությունը սակայն այդքան էլ չէին համընկնում նրա տղամարդկայնության մասին խոսակցություններին։ Մարական սովորույթներին համապատասխան նա դեմքին կարմրաներկ էր քսում և բաժանում էր գլխի մազերը»[9]։ Սուրենը Պարթևական կայսրության ամենահզոր մարդկանցից մեկն էր, և ըստ Ղազերանիի, նա «ինքն իրեն թագավոր էր, քանի որ նա ճանապարհորդում է պալատական շքախմբով»[10]։

Մ․թ․ա 54 թվականին Սուրենը գլխավորել է Որոդես II–ի զորքերը Սելևկիա քաղաքի համար մղվող ճակատամարտում։ Սուրենը այս ճակատամարտում դրսևորել է իրեն որպես ժառանգական իրավահաջորդության կողմնակից (մինչ այդ Որոդես II-ը գահընկեց էր արվել Միհրդատ IV-ի կողմից) և նշանակալի դեր է խաղացել Որոդես II–ի Արշակունիների գահին վերահաստատվելու գործում[11]։

Մ․թ․ա 53 թվականին հռոմեացիները առաջխաղացում են սկսել Պարթևստանի արևմտյան վասալների ուղղությամբ։ Ի պատասխան, Որոդես II–ը ուղարկել է իր հեծելազորը Սուրենի գլխավորությամբ՝ կասեցնելու հռոմեացիների առաջխաղացումը։ Երկու բանակները հանդիպեցին Խառանի ճակատամարտում (Խառան քաղաքի մոտակայքում ներկայիս Թուրքիայում), որտեղ բանակի գերակա սպառազինության և խելացի մտածված մարտավարության կիրառմամբ, պարթևները անապատում ծուղակը գցեցին և ջախջախեցին իրենց թվաքանակով գերազանցող հռոմեացիներին[12]։ Չնայած ճակատամարտում պարթևների հաջողությունը մեծ վնաս հասցրեց հռոմեացիներին (Պլուտարքոսը հիշատակում է 20,000 սպանվածների և 10,000 գերիների մասին) և «հզոր արձագանքի առաջացավ Արևելքի ժողովուրդների մեջ», այն «չառաջացրեց ուժերի հարաբերակցության որևէ վճռական փոփոխություն»[13], այն է՝ Արշակունիների հաղթանակը նրանց չտվեց նոր տարածքային ձեռքբերումներ։ Սուրենը մահապատժի է ենթարկվել արքա Որոդես II-ի կողմից, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ արքան համարել է Սուրենին սպառնալիք իր գահակալության համար և զգուշացել է նրա կողմից գահակալական հնարավոր հավակնություններից[13]։

«Ինչ-որ իմաստով [Սուրենի] կերպարը պատմական ավանդության մեջ հետաքրքիր կերպով զուգահեռ է Ռուստամին [[[Շահնամե]]ում]»։ «Եվ այնուամենայնիվ, չնայած Ռուստամի կերպարի գերակշռությանը էպիկական ավանդույթում, երբեք չի հաջողվել նրան գտնել պատմական համոզիչ մարմնացում»[14]։

Մարմնավորումներ

  • 17-րդ դարի ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի վերջին ստեղծագործությունը՝ Սուրենա վերնագրով ողբերգությունը, մոտավորապես հիմնված է զորավար Սուրենի պատմության վրա։

Նշումներ

a.[a]Պարթև թագավորներին թագադրելու իրավունքը չէր նշանակում իշխանություն այդ թագավորների նկատմամբ։ «Սուրենի՝ Խառանի հաղթողի մահապատիժը, ցույց է տալիս տալիս Պարթևաստանում գերագույն միապետի համեմատաբար անսահմանափակ իշխանությունը»[15]։
b.[b]Պլուտարքոսի՝ մ․թ․ երկրորդ դարի մ.թ.ա. առաջին դարի հրամանատարի նկարագրության մեջ ասվում է. «Սուրենը սովորական մարդ չեր, հարստությամբ, ընտանիքով և պատվով նա առաջինն էր արքայից հետո, քաջությամբ և հնարավորություններով, ինչպես որ գեղեցկությամբ նա գերազանցում էր այդ ժամանակվա բոլոր պարթևներին։ Երբ նա պարզապես երկիր ներսում ուղևորվում էր ճանապարհորդության, նա իր հետ ուներ հազար ուղտ՝ իր ուղեբեռը տանելու համար, և երկու հարյուր կառք՝ իր հարճերի համար։ Նրան ուղեկցում էին հազարավոր ծանր զինված ձիեր, և շատ ավելի շատ թեթև զինվածներ գնում էին նրա առջևից։ Իրաապես, նրա վասալներն ու ստրուկները իրար հետ կազմում էին տասը հազարից ոչ պակաս հեծելազոր»[16]։
c.[c]Justi 1895, էջ. 317

, col. 2, ¶ 2: "d. i. der heldenhafte, awest. sūra (stark, hehr)."

Տես նաև

Խառանի ճակատամարտ

Հռոմեա–պարսկական պատերամզներ

Ծանոթագրություններ

Գրականություն