Սոֆյա Մագդալենա Բրանդենբուրգ-Քուլմբախացի

Սոֆիա Մագդալենա Բրանդենբուրգ-Քուլմբախացի (գերմ.՝ Sophie Magdalene von Brandenburg-Kulmbach, նոյեմբերի 28, 1700(1700-11-28)[1][2], Schönberg, Պեգնիցի Լաուֆ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա - մայիսի 27, 1770(1770-05-27)[1][2], Christiansborg Palace, Կոպենհագեն, Copenhagen Country, Դանիա), արքայադուստր Հոհենցոլերնների արքայատոհմից, Դանիայի թագուհին 1730-1746 թվականներին։

Սոֆյա Մագդալենա Բրանդենբուրգ-Քուլմբախացի
 
Մասնագիտություն՝թագավորական կոնսորտ
Դավանանքլյութերականություն
Ծննդյան օրնոյեմբերի 28, 1700(1700-11-28)[1][2]
ԾննդավայրSchönberg, Պեգնիցի Լաուֆ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա
Վախճանի օրմայիսի 27, 1770(1770-05-27)[1][2] (69 տարեկան)
Վախճանի վայրChristiansborg Palace, Կոպենհագեն, Copenhagen Country, Դանիա
ԹաղվածՌոսկիլդեի մայր տաճար
ԴինաստիաՀոհենցոլլերներ և Օլդենբուրգներ
ՔաղաքացիությունՆորվեգիա,  Դանիա և Գերմանիա
ՀայրChristian Henry, Margrave of Brandenburg-Kulmbach?
ՄայրSophie Christiane of Wolfstein?
ԱմուսինՔրիստիան VI
ԶավակներՖրեդերիկ V, Princess Louise of Denmark? և Louise Oldenburg?[1]

Կենսագրություն

Սոֆիա Մագդալենան պատկանում էր ֆրանկյան Հոհենցոլերնների երկրորդային ճյուղից սերող Բրանդենբուրգ-Քուլմբախացիան տոհմին։ Ծնվել է Քրիստիան Հենրի Բրանդենբուրգ-Քուլմբախացու և նրա կնոջ կոմսուհի Սոֆի Քրիստիանա ֆոն Վոլֆշտայնի ընտանիքում։ Մայրական գծով արքայադուստրը բարեկամական կապ ուներ Նիկոլայ Լյուդվիգ Ցինցենդորֆի հետ և դաստիարակվել է խստաբարո պիետիզմյան ավանդույթների մեջ։1721 թվականի օգոստոսի 7-ին Պրեչ ամրոցում արքայադուստր Սոֆիա Մագդալենան ամուսնացավ Քրիստիան VI-ի հետ, ով 1730 թվականին ժառանգել էր դանիական գահը հոր՝ Ֆրեդերիկ IV-ի մահից հետո։ 1731 թվականի հունիսի 6-ին տեղի ունեցավ Սոֆիա Մագդալենայի թագադրումը, որպես Դանիայի թագուհի։Սոֆիա Մագդալենան ընդհանրապես երկրում հեղինակություն չուներ, նրան նկարագրում էին որպես մեծամիտ և միջոցները շռայլ վատնող, որն իր ամուսնուն պահում էր վերահսկողության տակ։ Արքունիքում խոսում էր գերմաներեն և մասսայականացվում էր գերմանական մշակույթը։ Սոֆիա Մագդալենան այդպես էլ չսովորեց դանիերենը և մեկ անգամ հայտարարել է, որ դանիերենը իր մոտ առաջացնում է այրոց։ Իր որդուն, որը հետաքրքրվում էր դանիերենով և դանիական մշակույթով, նա հեգնորեն անվանում էր «դանիական արքայազն»։ Սոֆիա Մագդալենան իր ամուսնու հետ միասին խորացավ կրոնի մեջ և դավանում էին պիետիզմը, այդպիսով փակվելով արքունիքից և հասարակությունից։Սոֆիա Մագդալենայի համար պատրաստվեց նոր թագ, քանի որ նա հրաժարվեց կրել ատելի Աննա Սոֆիա թագուհու թագը։ Իր կնոջ համար, որը սիրում էր շքեղությունը, Քրիստիան VI-ը կառուցեց Քրիստիանսբորգ, Ֆրիդրիխսուր, Խյորսխոլմ և Սոֆիենբերգ պալատները, և վերջինս անվանվել է թագուհու պատվին։ Ամուսնու թույլտվությամբ, նրա կողմից ամուսնության տարելիցի կապակցությամբ սահմանվեց Կատարյալ համաձայնության շքանշանը։ Սոֆիա Մագդալենան ուներ էական ազդեցություն Դանիայի հասարակական կյանքի վրա, նույնիսկ իր որդու կառավարման ժամանակահատվածում։ Գոֆմարշալ Ադամ Գոթլոբ ֆոն Մոլտկեն իր պաշտոնից զրկվելու կապակցությամբ պարտական է նրան։

Սոֆիա Մագդալենան հատուկ հարաբերություններ ուներ Քրիստիան VI-ի սիրուհիներից Աննա Կատրին Բեթանգենի հետ, որը ինչպես հաղորդվում էր, ապօրինի դուստրն էր Բրունսվիկ-Բեվերնի արքայազն Գևորգ Լյուդվիգի, որի քույրը ամուսնացած էր թագուհու եղբայրներից մեկի հետ[3]։

Դստեր՝ Լուիզայի մահից հետո Սոֆիա Մագդալենան միջնորդեց, որպեսզի փեսան Էռնստ Ֆրիդրիխը ամուսնանա իր եղբոր աղջկա Քրիստիան Շառլոտ Բրանդենբուրգ-Քուլմբախացու հետ։ Նա ընդհանուր առմամբ սերտ հարաբերություններ էր պահպանում իր ընտանիքի հետ և իր մորը ու քրոջը Սոֆիա Կառոլինա Օստ-Ֆրիսլանդացուն Դանիա տեղափոխեց։ Ծախսերը այդ ընտանեկան հարաբերությունների պահպանման իրականացվում էին Դանիայի պետական բյուջեի հաշվին։ Դառնալով այրի, թագուհին ապրում էր գլխավորապես Խյորսխոլմ պալատում։ Թաղված է Ռոսկիլլե տաճարում։

Զավակներ

Դանիայի թագավոր Քրիստիան VI-ի հետ Սոֆիա Մագդալենան լույս աշխարհ է բերել երեք երեխա՝

  • Ֆրեդերիկ V (1723—1766), Դանիայի թագավոր, ամուսնացած է եղել արքայադուստր Լուիզա Մեծբրիտանացու (1724—1751) հետ, այնուհետև ամուսնացել է արքայադուստր Յուլիաննա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելացու (1729—1796) հետ
  • Լուիզա (1724—1724)
  • Луиза (1726—1756), ամուսնացած է եղել դուքս Էռնստ Ֆրիդրիխի (1727—1780) հետ

Գրականություն

  • Eduard Maria Oettinger: Geschichte des dänischen Hofes, Band 3-4, Hoffmann und Campe, 1857, S. 202 ff.
  • M. Spindler, A. Kraus: Geschichte Frankens bis zum Ausgang des 18. Jahrhunderts, München 1997. ISBN 3-406-39451-5
  • Historische Kommission bei der bayerischen Akademie der Wissenschaften: Neue deutsche Biographie, Berlin 1971
  • Heinrich Ferdinand Schoeppl: Die Herzoge von Sachsen-Altenburg. Bozen 1917, Neudruck Altenburg 1992

Ծանոթագրություններ