Ստեֆանիա Լիբերակակիս

հույն-հոլանդացի երգչուհի, դերասանուհի

Ստեֆանիա Լիբերակակիս (հուն․՝ Στεφανία Λυμπερακάκη, Stefanía Lymperakáki, դեկտեմբերի 17, 2002(2002-12-17)[1], Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[2][3]), հայտնի է որպես Ստեֆանիա, հույն-հոլանդացի երգչուհի, դերասանուհի և Յութուբեր։ Kisses խմբի նախկին անդամ, խումբը ներկայացրել է Նիդերլանդները Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2016ում։ 2020 թվականին ներքին ընտրությամբ ընտրվել է Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Supergirl» երգով, բայց մրցույթը չեղարկվել է՝ COVID-19 համավարակի պատճառով[4][5]։ Հունական ERT հեռուստաալիքը որոշել է, որ Լիբերակակիսը Հունաստանը կներկայացնի 2021 թվականի մրցույթում[6][7]։

Ստեֆանիա Լիբերակակիս
Բնօրինակ անունհուն․՝ Στεφανία Λυμπερακάκη
Ի ծնե անունհուն․՝ Στεφανία Λυμπερακάκη և հոլ.՝ Stefania Liberakakis
Ծնվել էդեկտեմբերի 17, 2002(2002-12-17)[1] (21 տարեկան)
Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[2][3]
Երկիր Նիդերլանդների Թագավորություն[3] և  Հունաստան[3]
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունKisses?
Կայքstefaniamusic.eu
 Stefania Liberakakis Վիքիպահեստում

Գործունեություն

Վաղ գործունեություն

2013 թվականին Լիբերակակիսը Նիդերլանդներում մասնակցել է The Voice Kids-ի երրորդ եթերաշրջանին։ Կույր լսումներ փուլից հետո միացել է Բորսատոյի թիմին, սակայն մենամարտ փուլից դուրս է մնացել նախագծից։ Այնուհետև միացել է Kinderen voor Kinderen մանկական երգչախմբին, որից հեռացել է երկու տարի անց[8]։

The Voice Kids ելույթներ և արդյունքներ
ԵլույթԵրգԲնօրինակ նկարիչԱրդյունք
Կույր լսումներ«Ոչ ոք»Ալիշա ՔիզՄիացել է թիմին՝ Մարկո Բորսատոյին
Մենամարտ«Hoe» (ինչպես)Նիելսոն և Miss MontrealԴուրս է մնացել

2016: Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ

Kisses խմբի ելույթը Մանկական Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում, Լիբերակակիսը (կենտրոնում)

2016 թվականին Լիբերակակիսը ընտրվել է որպես Նիդերլանդների ներկայացուցիչ Kisses խմբի կազմում։ Խումբը կատարել է «Kisses and Dancin» երգը և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը[9]։

2017-2019: Մենակատար կարիերա և դերասանական գործունեություն

2018 թվականին Լիբերակակիսը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Stupid Reasons» վերնագրով։ 2019 թվականին թողարկել է ևս երեք սինգլ՝ «Wonder», «I'm Sorry (Whoops!)» և «Turn Around»: 2019 թվականի հունիսին MAD Video Music Awards-ի ժամանակ կատարել է «Con Calma» երգը (Կոննի Մետաքսայի և Իլենիա Ուիլյամսի հետ միասին), որը հեռարձակել է հունական հեռուստատեսությամբ[8]։

2018 թվականից սկսած՝ նկարահանվում է «Brugklas» հեռուստասերիալում Ֆեննայի կերպարում։ Նկարաանվել է նաև հոլանդական Brugklas: De tijd van m'n leven, De Club van Lelijke Kinderen (որպես երգչուհի) և 100% Coco New York (որպես Լիլի) հեռուստասերիալում[10]։

Եվրատեսիլ 2020 և 2021 երգի մրցույթներ

2020 թվականի փետրվարի 3-ին, ERT հեռուստաալիքը հայտարարել է Հունաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում ներկայացնելու է Ստեֆանիա[11][12]։ Ստեֆանիան պետք է կատարեր «Supergirl» երգը երկրորդ կիսաեզրափակչում, 2020 թվականի մայիսի 14-ին[12]։ Այնուամենայնիվ, մարտի 18-ին, ԵՀՄ-ն հայտարարել է մրցույթը չեղյալ հայտարարելու մասին՝ COVID-19 համավարակի պատճառով[13]։ Նույն օրը ERT-ը հայտարարել է, որ Հունաստանը կմասնակցի Եվրատեսիլ 2021 երգի մրցույթին և Հունաստանը Եվրատեսիլ 2021-ին կներկայացնի Ստեֆանիան[14]։

Անձնական կյանք

Ստեֆանիայի ընտանիքը ծագումով Սոֆիկոյից է, Հունաստանի Դիդիմոտեյհո քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից[15]։ Ստեֆանիան 2018 թվականի աշնանից մինչև 2021 թվականի ապրիլը հարաբերությունների մեջ է եղել հոլանդացի երգիչ Յանես Հոյվելմանսի հետ, որը ներկայացրել է Նիդերլանդները Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում FOURCE խմբի կազմում։

Սկավառակագրություն

Սինգլներ

ՎերնագիրՏարիԲարձրագույն դիրքը չարթումԱլբոմ
GRE
(Dig.)

[16]
«Muziek laat je dromen»2014-«Feest»
(vol. 35)
«Wereldplan»
«Nu het feestje voorbij is»
«Waarom moet ik gaan?»2015«Raar maar waar»
(vol. 36)
«Eventjes alleen»
«Leef met elkaar»
«Stupid Reasons»2018Ոչ ալբոմային սինգլներ
«All I Want For Christmas Is You»L'esprit de Noël (ժող.)
«Wonder»2019Ոչ ալբոմային սինգլներ
«I'm Sorry (Whoops!)»
«Over and Over Again»
«Turn Around»
«Supergirl»202019
«Friday»

Kisses խմբի կազմում

ՎերնագիրՏարիԱլբոմ
«Kisses and Dancin»2016Ոչ ալբոմային սինգլներ

Ֆիլմագրություն

Հեռուստասերիալ

Տարի(ներ)ՎերնագիրԿերպարՆշում
2018–2020«Brugklas»Ֆեննա և Ստեֆանիա7 և 8 եթերաշրջան

Ֆիլմ

ՏարիՎերնագիրԿերպար
2019«Brugklas: De tijd van m'n leven»Ֆեննա
«Wonder Park»Ջեյն
«100% Coco New York»Լիլի
«De Club van Lelijke Kinderen»
«Trouble»Զոյի Բելլ
2020«Dolittle»Լեդի Ռոզ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանիա Լիբերակակիս» հոդվածին։