Ստեֆանի Դել Վալյե
Ստեֆանի Մարի Դել Վալյե Դիաս (իսպ., անգլ. Stephanie Del Valle), (դեկտեմբերի 30, 1996[1], Սան Խուան, ԱՄՆ[2]), երաժիշտ, մոդել և գեղեցկության թագուհի Պուերտո Ռիկոյից, որպես Միսս Աշխարհ 2016 թագադրվել է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգներ։ Միսս Աշխարհ 2015 Միրեյա Լալագունան թագադրեց նրան արարողության ավարտին։ Նա երկրորդ Միսս Աշխարհն է Պուերտո Ռիկոյից։ Ստեֆանի Դել Վալյեն դրանից առաջ հաղթել էր Miss Mundo de Puerto Rico 2016 մրցույթում։
Ստեֆանի Դել Վալյե | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1996[1] (27 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խուան, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | Պուերտո Ռիկո և ԱՄՆ |
Կրթություն | Փեյս համալսարան |
Մասնագիտություն | երաժիշտ, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Stephanie Del Valle Վիքիպահեստում |
Կարիերա
Դել Վալյեն հաճախել է Նյու Յորքի Փեյս համալսարան, որտեղ ուսումնասիրել է իրավունք և հաղորդակցություն։ Նախքան գեղեցկության մրցույթներին մասնակցելը, Դել Վալյեն Պուերտո Ռիկոյի նորաձևության դիզայներ Կարլոս Ալբերտոյի մուսան էր։ Դել Վալյեն խոսում է երեք լեզունով. իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն[3]։
Ցուցադրություն
Miss Mundo de Puerto Rico 2016
Դել Վալյեն մասնակցել է Miss Mundo de Puerto Rico 2016 մրցաշարին, որտեղ ներկայացնում էր Տոա Բաջա շրջանը, որտեղ նա մասնակցել էր տաղանդների մրցույթին և նվաճել տիտղոսը[4][5]։
Միսս Աշխարհ 2016
Ստեֆանի Դել Վալյեն ներկայացրեց Պուերտո Ռիկոն Միսս Աշխարհ 2016 մրցույթում, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում, Միացյալ Նահանգներ, 2016 թվականի դեկտեմբերի 18-ին, որտեղ նա թագադրվեց որպես Միսս Աշխարհ 2016։ Սա երկրորդ անգամն էր, որ Պուերտո Ռիկոն նվաճում է Միսս Աշխարհ թագը։
Որպես աշխարհի գեղեցկության թագուհի, նա ճանապարհորդել է դեպի Չինաստան, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Ինդոնեզիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Ֆիլիպիններ և կատարել բազմաթիվ շրջագայություններ Պուերտո Ռիկոյում։
Տես նաև
Պուերտո Ռիկո Կենսագրություն |
- Պուերտոռիկացիների ցանկ
- Կանանց պատմությունը Պուերտո Ռիկոյում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստեֆանի Դել Վալյե կատեգորիայում։ |
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող: Միրեյա Լալագունա | Միսս Աշխարհ 2016 | Հաջորդող: Մանուշի Չհիլար |
Նախորդող: Քեյսի Վարգաս | Miss Mundo de Puerto Rico 2016 | Հաջորդող: Դայանարա Մարտինես |