Սրեբրենիկ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրեբրենիկ (այլ կիրառումներ)

Սրեբրենիկ (բոս․՝ , սերբ.՝ Srebrenik), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Քաղաքը տեղակայված է պետության հյուսիսարևելյան հատվածում՝ Տինյա գետի վրա։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմի մեջ։ Քաղաքի միջով անցնում է Տուզլա-Օրաշյե ավտոմոբիլային ճանապարհը և Բրչկո-Տուզլա երկաթուղին[2]։ Քաղաքից արևելք գտնվում է միջնադարյան Սրեբրենիկ ամրոցը։

Քաղաք
Սրեբրենիկ
սերբախորվաթ․՝ Srebrenik
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն]]
ԿանտոնՏուզլանի
ՀամայնքՍրեբրենիկ (համայնք)
ՔաղաքապետՄլադեն Կրեկիչ[1]
Առաջին հիշատակում1333 թվական
Մակերես248 կմ²
ԲԾՄ252 մետր
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն5304 մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս75 350
Փոստային դասիչ75350
Պաշտոնական կայքsrebrenik.ba
Սրեբրենիկ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Սրեբրենիկ (Բոսնիա և Հերցեգովինա)

Պատմություն

Սրեբրենիկ ամրոց

Սրեբրենիկն առաջին անգամ հիշատակվել է 1333 թվականի մարտի 15-ին։ Սրեբրենիկը, որը կառուցվել է բլրի գագաթին, եղել է միջնադարյան Բոսնիայի ամենահզոր ամրոցներից մեկը։ 15-րդ դարի սկզբին քաղաքը գրավվել է հունգարական զորքերի կողմից։ 1408 թվականին հունգար թագավոր Սիգիզմունդ I-ը քաղաքը հանձնել է սերբ բռնակալ Ստեֆան Լազարևիչին։ Հիշատակվում է 1430, 1445, 1452 թվականներին[3]։

1464-1512 թվականներին Սրեբրենիկը եղել է Սրեբրենիական բանովինայի կենտրոնը, որը 1512 թվականին նվաճել են թուրքերը։ 18-րդ դարի սկզբին Սրեբրենիկը մտել է Գրադաչացի կապետանիայի կազմի մեջ, որից հետո այնտեղ տեղակայվել է ռազմական կայազոր։ 1777 թվականին քաղաքը վերակառուցվել է։ 1804 թվականին կայազորում հաշվվել է 20 մարդ։ 1833 թվականին կայազորն ունեցել է 7 գնդացիր։ 1835 թվականից հետո հին Սրեբրենիկը լքվել է[4]։

Բնակչություն

Բնակչություն1971[5]1981[6]1991[7]
Ընդհանուր2172 (100 %)4149 (100 %)5304 (100 %)
Բոսնիացիներ2023 (93,13 %)3625 (87,37 %)4532 (85,44 %)
Սերբեր80 (3,68 %)147 (3,54 %)172 (3,24 %)
Խորվաթներ31 (1,42 %)69 (1,66 %)87 (1,64 %)
Հարավսլավներ15 (0,69 %)257 (6,19 %)351 (6,61 %)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրեբրենիկ» հոդվածին։