Սևադա Բակունց

հայ բժիշկ-ֆիզիոլոգ

Սևադա Ալեքսանդրի Բակունց (օգոստոսի 20, 1925(1925-08-20)[1][2], Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մայիսի 31, 1983(1983-05-31)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ բժիշկ-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1968)[3]։ Գիտության վաստակավոր գործիչ (1945): ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտքարտուղար (1960-1961), փոխտնօրեն (1962), տնօրեն (1963-1974, 1978-1983), ՀԽՍՀ ԳԱ գլխավոր գիտքարտուղար (1974-1978):

Սևադա Բակունց
Ծնվել էօգոստոսի 20, 1925(1925-08-20)[1][2]
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էմայիսի 31, 1983(1983-05-31)[2] (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950)[1]
Մասնագիտությունբժիշկ և ֆիզիոլոգ
Կոչումթղթակից անդամ[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (1967)
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ[1]
Պաշտոնգլխավոր գործադիր տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Ծնողներհայր՝ Ակսել Բակունց[1][2]
Պարգևներ

Ակսել Բակունցի որդին։

Կենսագրություն

Սևադա Բակունցը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 20-ին, Գորիս քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1957 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական քարտուղար, 1963-1974 թվականներին՝ փոխտնօրեն, 1978-1983 թվականներին՝ տնօրեն։

Աշխատանքները վերաբերում են հարթ մկանների, վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիային։ Մշակել է երիկամների, միզածորանների և օրգանիզմի հարթ մկանների ռիթմիկ ակտիվության որոշման յուրօրինակ եղանակներ։ ՀԽՍՀ ԳԱ նախագահության ակադեմիկոս-քարտուղար (1971-1978 թվականներին)։ Գիտական հետազոտությունները վերաբերում են միզատար ուղիների հարթ մկանների գործունեության մեխանիզմների ուսումնասիրությանը[4]։

Անդամակցություն

  • ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգների համամիութենական ընկերության կենտրոնական խորհրդի վարչության անդամ։

Երկեր

  • Вопросы физиологии мочеточников, Л.,1970.
  • Первое Всесоюзное совещание по вопросам физиологии вегетативной нервной системы и мозжечка, 1961, (Бакунц С. А.).

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևադա Բակունց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 246