Սև-սպիտակ աղավնի

Սև-սպիտակ աղավնի [1] (լատին․՝ Columba leucomela), աղավնիների ընտանիքի թռչուն։

Սև-սպիտակ աղավնի
Սև-սպիտակ աղավնի
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգԱղավնանմաններ
ԸնտանիքԱղավնիներ
ՏեսակՍև-սպիտակ աղավնի
Լատիներեն անվանում
Columba leucomela
(Temminck, 1821)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին տեսք

Աղավնու այս տեսակի վզի առջևի մասն սպիտակ է, հետևի մասը գորշավուն, թևերը սև են, կրծքավանդակը սպիտակ և պոչը սև։ Կտուցը փոքր է՝ մոտ 1 սմ։ Թևը 15-16 սմ է։ Աղավնու այս տեսակին կարելի է հանդիպել միայնակ, զույգերով կամ փոքր խմբերով։ Նրանք շատ հանգիստ և խուսափող թռչուններ են։ Նրանց թռիչքն արագ է և ուղիղ[2]։

Սև-սպիտակ աղավնու բույնը, ընդհանուր առմամբ, բաղկացած է փոքր ճյուղերից և սովորաբար կառուցվում է բարձր ծառերի վրա մինչև 18 մետր։ Բնում դնում է մեկ սպիտակադեղնավուն ձու։ Բնադրումը հիմնականում հոկտեմբերից դեկտեմբեր է։

Սև-սպիտակ աղավնին հիմնականում սնվում է մրգերով իրենց բներում, բայց կարող են սնվել նաև դրսում բաց տարածքներում։ Այն նաև ուտում է դաշտերում բերքահավաքից հետո մնացած կամ ընկած ձավարեղենով[3]։

Արեալ

Թռչուններն ապրում են Ավստրալիայի արևելքում Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի երկայնքով[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Pizzey and Knight. Field Guide to the Birds of Australia. — Angus & Robertson, ISBN 0-207-19691-5
  • Trounsen and Trounsen. Australian Birds: A Concise Photographic Field Guide. — Cameron House. ISBN 1-875999-47-7.

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև-սպիտակ աղավնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև-սպիտակ աղավնի» հոդվածին։