Սերգեյ Աբրահամյան

հայ լեզվաբան
(Վերահղված է Ս. Աբրահամյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Գյանջումի Աբրահամյան (փետրվարի 14, 1925(1925-02-14)[1], Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 30, 2005(2005-03-30), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[3]։

Սերգեյ Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 14, 1925(1925-02-14)[1]
Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմարտի 30, 2005(2005-03-30) (80 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ[2], Մանկավարժական գիտությունների ինստիտուտ, ՎՊՀ, Շիրակի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Գործունեության ոլորտլեզվաբանություն և հայերեն[2]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Կոչումպրոֆեսոր[2][1] և ակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2][1] (1966)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[2]

Կենսագրություն

Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1942-1944)։ Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ-ում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1953 թվականին՝ ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն։ 1953-1959 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959-1992 թվականներին՝ բաժնի վարիչ, 1967-1970 թվականներին՝ ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ։ Դասավանդել է Կիրովականի (1970-1971), Լենինականի Մ. Նալբանդյանի (1953-1958) և Երևանի Խ. Աբովյանի (1972-1992) անվան հայկական մանկավարժական ինստիտուտներում։ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի խմբի ղեկավար (1992 թվականից)[4]։

Սերգեյ Աբրահամյանը դոցենտ է 1956 թվականից, իսկ 1966 թվականին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, 1970 թվականին՝ պրոֆեսորի կոչում, իսկ 1996 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Գիտական գործունեություն

Հիմնական աշխատությունները վերաբերում են արդի հայերենի կառուցվածքին, ոճաբանությանը, բառարանագրությանը, լեզվի ուսումնասիրման մեթոդաբանությանը, հայերենի կանոնարկման, լեզվաշինության, լեզվաքաղաքականության, լեզվի ուսուցման հիմնահարցերին։ Զբաղվել է ժամանակակից գրական հայերենի կառուցվածքի նկարագրության, նրա պատմության ու ավանդման մեթոդիկայի, ինչպես և խոսքի մշակույթի բարձրացման հարցերով. կատարել է բառարանագրական աշխատանք։ Արժեքավոր ներդրում ունի հատկապես հայերենի խոսքի մասերի գիտական քննության, շարահյուսության առանցքային խնդիրների մշակման, դասագրքերի (ձեռնարկների) պատրաստման բնագավառներում։ Գրել է գիտամեթոդական բնույթի բազմաթիվ հոդվածներ[5][6]։

Հիշատակ

Սերգեյ Աբրահամյանի հուշատախտակը Երևանում

2001 թվականին Աբրահամյանի անունով է կոչվել ծննդավայրի միջնակարգ դպրոցը[7][8]։

Պարգևներ

  • Հայրենական Մեծ պատերազմի I աստիճանի շքանշան
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

Երկեր

  • Արդի հայերենի դերանունները, Երևան, 1956[9] ;
  • Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր, Երևան, 1962[10] ;
  • Հայերէն լեզուի դասագիրք (հեղինակից), Երևան, 1966 ;
  • Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում, Երևան, 1965 ;
  • Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1969-1975[11];
  • Ժամանակակից հայոց լեզու, հ. 2-3 (հեղինակակից), 1974-1976 ;
  • Հայոց լեզու։ Բառ և խոսք, Երևան, 1978 ;
  • Ժամանակակից գրական հայերեն, Երևան, 1981 - 418 էջ[12] ;
  • Հայոց լեզու (շարահյուսություն), Երևան, 1984 ;
  • Հայերենի կետադրություն, Երևան, 2004[13] :

Գրականություն

  • ՀՀ ԳԱԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ «Սերգեյ Աբրահամյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2005, էջ 309-310

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Աբրահամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 43