Վալենտին Ռոնժե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Վալենտին Ռոնժե (ֆր․՝ Valentin Rongier, դեկտեմբերի 7, 1994, Մակոն, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Օլիմպիկ Մարսելի» կազմում։

Վալենտին Ռոնժե
ֆր․՝ Valentin Rongier
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՎալենտին Ռոնժե
Ազգությունըֆրանսիացի
ՔաղաքացիությունըՖրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 7, 1994(1994-12-07)[1][2][3] (29 տարեկան)
ԾննդավայրՄակոն, Ֆրանսիա
Հասակ172 սմ
Քաշ66 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՖրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար22
Պատանեկան կարիերա
2012-2017Ֆրանսիա Նանտ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2013-2015Ֆրանսիա Նանտ B39 (2)
2014-2019Ֆրանսիա Նանտ119 (8)
2019-ներկաՖրանսիա Օլիմպիկ Մարսել38 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13, 2021:

Ակումբային կարիերա

«Նանտ ՖԱ»

Վալենտինը ծնվել է Մակոն քաղաքում, 2001 թվականին միացել «Նանտ ՖԱ»-ի մանկապատանեկան ակադեմիային։ Հանդես է եկել ակումբի բոլոր տարիքային խմբերում և հասել մինչև հիմնական թիմ։ Հիմնական թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Լիգա 1-ի շրջանակներում կայացած «Ռեյմսի» դեմ կայացած խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը դաշտ է մտել 78-րդ րոպեին՝ փոխարինելով Լուկաս Դեաքսին[4]։

2018-19 մրցաշրջանի սկզբում Վալենտին Ռոնժեն նշանակվել է թիմի ավագ։

«Օլիմպիկ Մարսել»

2019 թվականի սեպտեմբերի 3-ին Ռոնժեն տեղափոխվել է «Օլիմպիկ Մարսել»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 13 միլիոն եվրո+4միլիոն եվրո բոնուսներ[5]։ Պայմանագրի համաձայն «Մարսելը» պարտավորվում է «Նանտին» վճարել Վալենտինի տրանսֆերի վաճառքի 50%-ը, բայվ ոչ ավել քան 8 միլիոն եվրո։

Վիճակագրություն

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԼիգայի գավաթՄիջազգայինԱրդյունք
ԴիվիզիոնԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Նանտ B2012–13Ազգային 3-րդ դիվիզիոն1111
2013–14Ֆրանսիայի Չեմպիոնատ230230
2014–15151151
Արդյունք392000000392
Նանտ2014–15Լիգա 160111081
2015–1611100111
2016–173122020352
2017–183212110352
2018–193645020434
2019–2030000030
Արդյունք1198102600013510
Օլիմպիկ Մարսել2019–20Լիգա 11601010180
Կարիերայի արդյունք17110112700018912

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ