Վայզ աստղադիտարան

Վայզ աստղադիտարան (եբրայերեն՝ מצפה הכוכבים על שם וייז‎, աստղադիտարանի կոդը` — «097»), աստղադիտարան Իսրայելում, Նեգև անապատում գտնվող Ռամոն խառնարանի եզրին, գտնվում է Միցպե-Ռամոն քաղաքից 5 կմ արևմուտք։ Հիմնադրվել է 1971 թվականին։

Վայզ աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էWise telescope 1m of the Wise observatory? և The Centurion 18 telescope of the Wise Observatory?
ԿառավարողԹել Ավիվի համալսարան
Աստղադիտարանի կոդ097
Երկիր Իսրայել
ՎայրՆեգև
ԲԾՄ875 մետր
Հիմնադրվել է՝1971
Կայքwise-obs.tau.ac.il(անգլ.)
 Wise Observatory Վիքիպահեստում

Աստղադիտարանը հիմնադրվել է Թել Ավիվի համալսարանի և Սմիթսոնյան ինստիտուտի միջև համագործակցության արդյունքում, և անվանվել է դոկտոր Ջորջ Վայզի պատվին, ով հանդիսանում էր Թել Ավիվի համալսարանի նախագահ։

Աստղադիտարանը հանդիսանում է Թել Ավիվի համալսարանի հետազոտական լաբորատորիա։ Այն պատկանում է համալսարանի Աստղագիտության և աստղաչափության բաժնին։ Ավանդաբար աստղադիտարանի տնօրենին նշանակում է Թել Ավիվի համալսարանի Ճշգրիտ գիտությունների բաժնի դեկանը, և նշանակվում է Աստղագիտության և աստղաչափության բաժնի գիտնականներից։

Աստղադիտարանի ղեկավարներ

Աստղադիտարանի ղեկավարներն են եղել՝

  • Ուրի Ֆելդման (1971—1973)
  • Աշեր Գոտեսման (1973—1975)
  • Դրոր Սադե (1975—1977)
  • Յեշայահու Լեյբովից (1977—1980), (1983—1988), (1991—1998)
  • Հագայ Նեցլեր (1980—1983), (1990—1991)
  • Ցեվի Մազե (1988—1990), (2006—2007), (2011—2012)
  • Դեն Մաոզ (1998—2000) (2012—այժմ)
  • Նոյ Բրոշ (2000—2006), (2007—2009)

Աստղադիտարանի գործիքներ

  • «Բոլեր և Ցիվենս» ընկերության աստղադիտակ — 1-մ Ռիչի-Կրետյեն համակարգի (F/7) (1973 թվական)
  • Ցենտուրիոն-18 — 46-սմ աստղադիտակ, 2004 թվական, այժմ կարող է կառավարվել հեռահար
  • CONCAM — ամբողջ երկնքի խցիկ
  • HAT — Հունգարական ավտոմատ աստղադիտակ (D=10սմ) — էկզոմոլորակների որոնման համար, օբյեկտիվը Canon 200մմ f/1,8 և ԼԿՍ-խցիկը Apogee AP10 2048x2048 pix, տեսադաշտը 8.2x8.2 աստիճան

Հետազոտությունների ուղղություններ

  • Փոփոխական աստղերի հետազոտություններ
  • Աստերոիդների աստղաչափություն
  • Լուսաչափություն և սպեկտրերի հետազոտություններ
  • Գերնորերի որոնում
  • Էկզոմոլորակների որոնում

Հիմնական նվաճումները

  • Հայտնաբերվել են 17 աստերոիդ 1999-ից 2007 թվականները[1]
  • Հայտնաբերվել և հետազոտվել է Օզիրիս էկզոմոլորակը HD 209458 աստղի մոտ
  • Պլուտոնի մթնոլորտի առաջին հայտնաբերումը, 1985 թվականի օգոստոսի 19-ին աստղի ծածկումի ընթացքում[2][3][4] (չնայած, տվյալների ցածր որակի պատճառով այս հայտնաբերման առաջնությունը տալիս են այլ հետազոտությանը[5][6]):

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը