Վանեք

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Վանեք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։

Գյուղ
Վանեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Այլ անվանումներՂարատղա
Մակերես2.06 կմ²
ԲԾՄ1240 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն61[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվանեքցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Վանեք (Հայաստան)##
Վանեք (Հայաստան)
Վանեք (Սյունիքի մարզ)##
Վանեք (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն

Բնակավայրը տեղակայված է Աճանան գետի վերին հոսանքի աջ ափին[3]։ Ծովի մակարդակից բարձր է 1225-ից[3] 1240 մ[4][5]։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք[4][5]։

Պատմություն

Հնում ներկայիս Վանեք գյուղի մոտակայքում եղել է Վանիգ բնակավայրը[4]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջան

Մինչև 19-րդ դարի սկզբները գյուղի բնակչությունը եղել են հայեր, որից հետո այն հայաթափվել է[5]։

Կարադիգյա անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[6]։

Խորհրդային ժամանակաշրջան

Խորհրդային Միության ժամանակաշրջանում գյուղը գտնվել է Խորհրդային Հայաստանի Ղափանի շրջանում և ընդգրկված է եղել Նորաշենիկի գյուղխորհուրդի կազմում։ Խորհրդային ժամանակաշրջանում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, ովքեր հեռացել են 1988 թվականին։ 1989-ից թվականից Վանեքը վերաբնակեցվել է Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված և Կապանի տարածաշրջանի բնակավայրերից այստեղ տեղափոխված հայերով[4]։

Պատմամշակութային կառույցներ

Վանեք գյուղի տարածքում առկա պատմամշակութային հուշարձաններից պետության կողմից հաշվառվել է հանրապետական նշանակության երկու միավոր։ Վանեքից 1 կմ հարավ պահպանվել են Հոռոմանց (Հռոմանց) գյուղի ավերակները։ Այն թվագրվում է 17-ից 20-րդ դարերով։ Բնակիչները հեռացել են 1926 թվականից հետո։ Գյուղում է գտնվում 17-րդ դարով թվագրվող եկեղեցի[3][7], գերեզմանոց[3]։

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վանեքի մշտական բնակչությունը կազմել է 61, առկա բնակչությունը՝ 30 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[8][9], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Վանեք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].

Տարի1831187318971926193919591979198920012011
Բնակիչ25200[8]2136517298149-8361[2]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Ծանոթագրություններ