Վաչե Մամիկոնյան

Հայոց սպարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաչե Մամիկոնյան (3-րդ դար - 335[1] կամ 338[2]), հայ նախարար, Մեծ Հայքի սպարապետ (310-338), Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի իշխանը, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի որդին, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի և Արտաշեն Մամիկոնյանի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[3][4]։

Վաչե Մամիկոնյան
Տարոնի իշխան
մոտ 310 - 338
ՆախորդողԱրտավազդ Մամիկոնյան
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայք սպարապետ
մոտ 310 - 338
ՆախորդողԱրտավազդ Մամիկոնյան
ՀաջորդողԱրտավազդ Մամիկոնյան
 
Ծննդյան օր3-րդ դար
Վախճանի օր335[1] կամ 338[2]
ԴինաստիաՄամիկոնյաններ
ՀայրԱրտավազդ Ա Մամիկոնյան[1][2]
ԶավակներԱրտավազդ Մամիկոնյան, անանուն Մամիկոնյան, Արտաշեն Մամիկոնյան և անանուն Մամիկոնյան (Կամսարական)

Կենսագրություն

Մեծ Հայքի արքա Խոսրով Բ Կոտակի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլատող նախարարական տոհմերին՝ Մանավազյաններին ու Որդունիներին։ Համախմբելով արքունի և նախարար, զորագնդերը՝ Վաչե Մամիկոնյանը նախ Արագածոտն գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում ջախջախել է Հայոց գահի հավակնորդ Մազգթաց թագավոր Սանեսան Արշակունուն և գլխատել նրան։ Խոսրով Բ Կոտակը այդ հաղթանակի համար Վաչե Մամիկոնյանին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ 337 թվականին Վաչե Մամիկոնյանը Առեստ ավանի (Վանա լճի հյուսիսարևելյան ափին) մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսկական զորքերին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբեին։ Այնուհետև հայոց բանակը պահել է Պարսկաստանին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հարձակումները։ Զոհվել է Պարսից Շապուհ 2-րդ արքայի խոշոր բանակի դեմ մղած ճակատամարտերից մեկում։ Սպարապետությունը ժառանգել է մանկահասակ որդին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին։

Ընտանիքը

Վաչե Մամիկոնյանի կնոջ անունն անհայտ է։ Ունեցել է 4 զավակ․

  • Արտավազդ Մամիկոնյան, հայոց սպարապետ (338-350)
  • Արտաշեն Մամիկոնյան, հայ նախարար
  • անհայտ անունով աղջիկ, Անդովկ Սյունու կինը
  • անհայտ անունով աղջիկ, Արշավիր Կամսարականի կինը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 283