Վենսան Պերես

Վենսան Պերես (ֆր.՝ Vincent Pérez, հունիսի 10, 1964(1964-06-10), Լոզան, Շվեյցարիա[1]), շվեյցարիացի դերասան, ռեժիսոր։

Վենսան Պերես
ֆր.՝ Vincent Pérez
Վենսան Պերեսը Կաննի կինոփառատոնում, 2013 թվական
Ծնվել է1964 թվական հունիսի 10
ԾննդավայրԼոզաննա, Շվեյցարիա
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
ՔաղաքացիությունՇվեյցարիա Շվեյցարիա
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր
Ակտիվ շրջան1986-այժմ
Ընտրանի«Մարգո թագուհին», «Սիրանո դե Բերժերակ»
Ամուսին(ներ)Կարին Սիլլա
Համատեղ ապրող(ներ)Կառլա Բրունի
Երեխա(ներ)Իման (1999 թվական), Պաբլո (2004 թվական), Տեսս (2004 թվական), Ռոքսանա (Կարին Սիլլայի դուստրը)
vincentperez.com

Կենսագրություն

Վենսան Պերեսը ծնվել է 1964 թվականի հունիսի 10-ին Լոզաննայում, իսպանացու և գերմանուհու ընտանիքում։ Երիտասարդ ժամանակ երազում էր դառնալ քանդակագործ, նկարիչ կամ լուսանկարիչ, սակայն արդյունքում, 18 տարեկան հասակում, ուղևորվում է Ֆրանսիա, որտեղ սովորում է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիայի դերասանական բաժնում, իսկ այնուհետև, ընդունվում է Նանտերի Ամանդյե թատրոնի թատերախումբ։ Ուսանող ժամանակ Պերեսը նորամուտն է նշում կինոյում, նկարահանվելով «Գիշերվա պահապանը» («Gardien de la nuit», 1986 թվական) կինոնկարում։ Այնուհետև, 1988 թվականին, հետևում է Ժակլին Բիսետի հետ դուետը «Նեֆրիտե տուն» («La Maison de jade») դրամայում։

Պերեսը արագ ճանաչման է արժանանում Ֆրանսիայում։ 1990-1993 թվականներին նա թողարկում է մի շարք ֆիլմեր, որտեղ խաղում է ռոմանտիկ սիրահարի ամպլուայում, ֆրանսուհի առաջատար դերասանուհիների հետ զույգում։ Այսպես, նրա խաղընկերներն են հանդիսացել Էմմանուել Բեարը՝ «Նավապետ Ֆրակասի ճանապարհորդությունը» («Il Viaggio di Capitan Fracassa»), Կատրին Դենյովը՝ «Հնդկաչին» («Indochine»), Սոֆի Մարսոն՝ «Ֆանֆանի սիրո բուրմունքը» («Fanfan») կատակերգությունում, Իզաբել Աջանին՝ «Մարգո թագուհին» («La Reine Margot») դրամայում։ Նրան անուշադրության չեն մատնել նաև կինոքննադատները՝ 1991 թվականին Պերեսը անվանակարգվում է «Սեզար» մրցանակի, «Սիրանո դե Բերժերակ» («Cyrano de Bergerac») ֆիլմում դերի համար, իսկ 1992 թվականին արժանանում է Ժան Գաբենի մրցանակին։

Համաշխարհային ճանաչում նրան բերում է Վիմ Վենդերսի հետ համատեղ 1995 թվականին Միքելանջելո Անտոնիոնիի նկարահանած «Ամպերի ետևում» («Al di là delle nuvole») ֆիլմում դերասանի մասնակցությունը, իսկ այնուհետև նա հայտնվում է «Ագռավ 2. Հրեշտակների քաղաք» («The Crow: City of Angels») միստիկ թրիլերում։ 1996 թվականին դերասանը ժամանում է Ռուսաստան, որտեղ նա գլխավոր դերն է խաղում Պավել Լունգինի «Կյանքի ուղի» («Ligne de vie») մաֆիոզ ֆիլմում։

Ընտանիք

1998 թվականի դեկտեմբերի 18-ին Վենսան Պերեսը պաշտոնապես օրինականացնում է իր հարաբերությունները սենեգալցի նախկին մոդել Կարին Սիլլաի։ 1999 թվականի մայիսի 2-ին նրանք ունենում են առաջին ընդհանուր երեխան՝ դուստր Իմանը։ 2004 թվականին ծնվում են Պաբլո և Տեսս երկվորյակները։ Այժմ ամուսինները դաստիարակում են չորս երեխա՝ Իման, Պաբլո, Տեսս և Ռոքսանա (Կարին Սիլլայի դուստրը դերասան Ժերար Դեպարդիեից

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1986Գիշերվա պահապանըGardien de la nuitԱրման
1987Դե Ֆրանս հյուրանոցըHôtel de FranceՍերժ
1988Նեֆրիտե տունLa Maison de jadeԲեռնար Գրեց
1990Նավապետ Ֆրակասի ճանապարհորդությունըIl Viaggio di Capitan FracassaԲարոն դե Սիգոնյակ
Սիրանո դե ԲերժերակCyrano de BergeracՔրիստիան դե Նովիլեթ
1991Ձյուն և կրակLa Neige et le feuԺակ Սենեշալ
1993Ֆանֆանի սիրո բուրմունքըFanfanԱլեքսանդր
1992ՀնդկաչինIndochineԺան Բատիստ
1994Մարգո թագուհինLa Reine MargotԼա Մոլ
1995Ամպերի ետևումAl di là delle nuvoleՆիկոլո
1996Ագռավ 2. Հրեշտակների քաղաքThe Crow: City of AngelsԷշ Կոռվեն
Կյանքի ուղինLigne de vieՖիլիպպ
1997ՄարտիLe BossuՀերցոգ Նևերացի
Ծովից քշվածներըSwept from the SeaՅանկո Գուրալ
1998Հրեշտակների զրույցըTalk of AngelsՖրանցիսկո Արևագա
ԲավականությունThe TreatՊիեռ
Նրան, ովքեր ինձ սիրում են, կգնան գնացքովCeux qui m’aiment prendront le trainՎիվյեն
ՆշանառուներըShot Through the Heartսերբացի նշանառու Սլավկո Ստանիչ
1999Ձեռք բերած ժամանակLe Temps retrouvéՄորել
2000Ես երազում էի Աֆրիկայի մասինI Dreamed of AfricaՊաոլո Գալման
ԱնառակըLe LibertinԴենի Դիդրո
Ամուսնացիր ինձ հետÉpouse-moiԷդրիեն Ռոշ
2001Քամու հարսնացումBride of the WindՕսկար Կոկոշկա
Լուսաբացի խայթոցներըLes Morsures de l’aubeերիտասարդ դերասան
2002Անիծյալների թագուհինQueen of the DamnedՄարիուս դե Ռոմանուս
003Ես մնում եմJe reste!Բերտրան
Ֆանֆան ԿակաչըFanfan la tulipeՖանֆան Կակաչը
Երջանկությունը ոչինչ չարժեLa Felicità non costa nienteՖրանչեսկո
Հերթապահ դեղագործLe Pharmacien de gardeՅան Լազարեկ
Մեքենայի բանալիներըLes Clefs de bagnole
2004Բարի գալուստ ՇվեյցարիաWelcome to Switzerland
2007Առն. Ասպետ-թամպլիերArn — Tempelriddarenեղբայր Գիլբերտ
Ապոկալիպսիսի գաղտնաբառըКод АпокалипсисаԼուի Դևյե
ԳաղտնիքSi j'étais toiռեժիսոր, պրոդյուսեր
2009Վաղը լուսաբացինDemain dès l’aubeՄաթյո Գիբեր
2010Մինչև վերջին շունչInhaleբժիշկ Մարտինես
2011Անլսելի հպումUn baiser papillonիրավաբան Լուի
2012Իմ առաջին անգամMa premiere foisՍառայի որդեգիր հայրը
2013(Ան)սպասելի արքայազնUn prince (presque) charmant ամուրի Ժան Մարկ
Խոհանոցը ՓարիզումКухня в ПарижеՆիկոլյա Դյուպոն, Վիկայի սիրահետողը, Ֆրանսիայի նախագահի արձանագրային ծառայության պետ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենսան Պերես» հոդվածին։