Վերմելսկիրխեն

Վերմելսկիրխեն ( գերմ.՝ Wermelskirchen. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈvɛʁml̩sˌkɪʁçn̩]]] ( )), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում ։

Բնակավայր
Վերմելսկիրխեն
գերմ.՝ Wermelskirchen
ԴրոշԶինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես74,8 կմ²
ԲԾՄ345 մետր
Բնակչություն34 739 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02174, 02193 և 02196
Փոստային դասիչ42929
Ավտոմոբիլային կոդGL
Պաշտոնական կայքwermelskirchen.de(գերմ.)
Վերմելսկիրխեն (Գերմանիա)##
Վերմելսկիրխեն (Գերմանիա)

Ենթակա է Քյոլնի վարչական օկրուգին։ Մտնում է Ռայնիշ Բերգիշ շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 74,66 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 35 437[2]։ Պաշտոնական կոդն է՝ 05 3 78 032:

Վելմերսկիրխենում է գտնվում մանրածախ առևտրի գերմանական OBI ընկերության գլխավոր գրասենյակը[3][4]։ Բնակավայրը համբավվել է նաև նրանով, որ այստեղ է տեղադրված Եվրոպայի ամենամեծ տոնածառերից մեկը (բարձրությունը՝ 26 մետր)։

Քաղաքում գործող կրոնական հաստատություններից են ավետարանական և կաթոլիկ եկեղեցիները։

Վերմելսկիրխենը գերմանացի կինոռեժիսոր Ուվե Բոլի ծննդավայրն է. նա ծնվել է այստեղ 1965 թվականի հունիսի 22-ին[5]։

Տեսարժան վայրեր

Քաղաքից ոչ հեռու գտնվում է «Maria in the meadow» («Մարիան Մարգագետնում») հյուրանոցը, որը 20-րդ դարի սկզբին եղել է մեծահարուստ գործարանատեր Կարլ Հանիելի վիլլան։

Պատկերասրահ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • [1] Պաշտոնական էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերմելսկիրխեն» հոդվածին։