Վերնաշեն

գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում

Վերնաշեն (նախկին անվանումը՝ Բաշքենդ), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2]։ Վերանվանվել է Վերնաշեն 1946 թ. սեպտեմբերի 10-ին[3]։

Գյուղ
Վերնաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ԳյուղապետՄիքայել Բաղդասարյան
Հիմնադրված է1829 թ.
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1113[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վերնաշեն (Հայաստան)##
Վերնաշեն (Հայաստան)
Վերնաշեն (Վայոց ձորի մարզ)##
Վերնաշեն (Վայոց ձորի մարզ)

Աշխարհագրական դիրք

Հեռավորությունը մարզկենտրոնից 5 կմ է, մայրաքաղաքից՝ 125 կմ։ Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450 մ է։ Համայնքի տարածքով անցնում է Սրկղոնք գետը։

Պատմություն

Ոմանց կարծիքով համապատասխանում է պատմական Սրկողովք գյուղին[3]։ Վերնաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Հիմնադրման պահից գյուղի բնակիչները եղել են հայեր[4], որոնց մի մասի նախնիները եկել են Սալմաստի և Խոյի գավառների գյուղերից, մի մասը` Սալմաստի Սավրա գյուղից[3]։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերնաշենի մշտական բնակչությունը կազմել է 1113, առկա բնակչությունը՝ 1042 մարդ[1]։Վերնաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ91311[4]59459080981210731137122812551113[1]

Տնտեսություն

Տնային տնտեսությունների թիվը՝ 536։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքի ընդհանուր տարածքը 5323 հա է։ Համայնքն ունի խաղողի և պտղատու այգիներ։ Բնակելի տների թիվը ՝ 341։

Շինություններ

Համայնքն ունի պատմամշակութային եկեղեցիներ։ Համայնքի հյուսիսային մասում գտնվում է Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիսարևելյան մասում գտնվում է Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ վանքը, որը եղել է Վայոց ձորի նշանավոր ուխտատեղի։ Համայնքում է գտնվում Գլաձորի համալսարանի թանգարանը։Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կուլտուրայի տուն, փոստային բաժանմունք, գյուղապետարան ։

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Վերնաշեն բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ