Վիլիա

Գետ Լիտվայում և Բելառուսում

Վիլիա (բելառուս․՝ Вілія, լեհ.՝ Wilia)[1], Նյարիս (լիտ.՝ Neris), գետ Բելառուսում ու Լիտվայում։ Նեմանի աջ վտակն է։ Գետն ունի 510 կմ երկարություն, որից 228 կիլոմետրը հոսում է Լիտվայում։ Նրա ջրահավաք ավազանը 24 942,3 կմ² է, որից Լիտվայի տարածքում է գտնվում 13 849,6 կմ² (56 %)։

Վիլիա (Ներիս)
Բնութագիր
Երկարություն510
Ավազանի մակերես25 100 կմ²
ԱվազանՆեման
Բալթիկ ծով
Ջրի ծախս182 մ³/վ
Ջրահոսք
Բարձրությունբարձր 177 մ
Կոորդինատներ54°41′23″ հվ. լ. 27°52′03″ ամ. ե.HGЯO
Գետաբերանի տեղակայումՆեման
Բարձրությունբարձր 21 մ
Կոորդինատներ54°54′01″ հվ. լ. 23°52′19″ ամ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերVilnia?, Šventoji?, Lietava?, Vokė?, Lomena?, Šešuva?, Ašmianka?, Uša?, Ilija?, Dzvinasa?, Kužec?, Oksna?, Servač?, Narach River?, Stracha River?, Žeimena?, Musė?, Drazda?, Uscizierki?, Piela?, Aliosa?, Antavilis?, Balošynka?, Bezdonė?, Bražuolė?, Cedronas?, Čekonė?, Dūkšta?, Elna?, Girdažė?, Jasnogurka?, Lapienė?, Laukysta?, Lielupe?, Lietava?, Lokys?, Marilė?, Riešė?, Ryna?, Rugtupis?, Saidė?, Šlėna?, Turniškė?, Upelė?, Užtvinimas?, Vaisiestė?, Varnaka?, Varpė?, Vėgėlė?, Verkė?, Veržuva?, Vilbė?, Zversa?, Žara?, Žiežmara?, Žiobrikis?, Nemenčia?, Saračanka?, Lonva?, Siarčystaja?, Bielavarocica?, Spornia?, Slastaŭka? և Smierdzija?
Ջրի մարմիններVileyka Reservoir?
ԵրկիրԲելառուս Բելառուս
Լիտվա Լիտվա
ԵրկրամասԳրոդնոյի մարզ, Վիտեբսկի մարզ, Մինսկի մարզ, Վիլնյուսի կոմսություն և Kaunas County?
ՋրահավաքNeris basin?
Գետը Վիքիպահեստում

Վիլիան Բելառուսում

Նարոչ գետի՝ Վիլիա գետի մեջ թափվելու տեղը

Գետի ափին են տեղակայված Վիլեյկա ու Սմորգոն քաղաքները։

Վիլեյկայից վերև տեղակայված է Վիլիայի ջրամբարը, որ ջուր է ապահովում Մինսկի համար (Վիլիա-Մինսկի ջրամատակարարման համակարգ), ինչպես նաև նրա ջուրն օգտոգործվում է Վիլիայի ջրաէլեկտրակայանի համար։

Վիլիայի ավազանի տարածքում է գտնվում Պավիլյե (բելառուս․՝ Павілле) պատմական շրջանը[2]։

Վտակներ

  • Աջ - Նարոչ, Սերվաչ, Ստրաչա,
  • Ձախ - Իլիա, Ուշա[3], Օշմյանկա։

Ներիսը Լիտվայում

Ներիսը Լիտվայի քարտեզում

Լիտվայում Ներիսը (Նյարիս), ինչպես այնտեղ կոչվում է Վիլիա գետը, երկրի երկրորդ ամենաերկար գետն է, որն իրար է միացնում Լիտվական մեծ իշխանության երկու հին մայրաքաղաքները՝ ենթադրյալ մայրաքաղաք Կերնավեն ու Վիլնյուսը։ Ափի երկայքնով պահպանվել են հեթանոսական գերեզմանների հետքեր, սուրբ քարեր և այլն։

Գետի ափին են տեղակայված Նեմենչինե, Վիլնյուս, Գրիգիշկես, Իոնավա, Կաունաս քաղաքները։ Ունի «մեկուսացած» նավարկելի հատված։

Խոշոր վտակներ

  • Շվենտոյի (Շվյանտոյի) լիտ.՝ Šventoji
  • Ժեյմենա լիտ.՝ Žeimena, Վիլիայի է միանում Պաբրադե քաղաքի մոտ
  • Վոկե (Վակա) լիտ.՝ Vokė, Վիլիայի է միանում Վիլնյուսից ներքև
  • Վիլնյա (Վիլնյալե) լիտ.՝ Vilnelė, Վիլիայի է միանում Վիլնյուս քաղաքում
  • Սայդե լիտ.՝ Saidė
  • Մուսե լիտ.՝ Musė

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլիա» հոդվածին։