Վիկինգների դարաշրջան

Վիկինգների դարաշրջան (793–1066 թվականներ), Սկանդինավների պատմության ժամանակաշրջան, որի ընթացքում նրանք ընդարձակվեցին և բնակավայրեր հիմնեցին Եվրոպայում հիմնական եվրոպական միգրացիոն ժամանակաշրջանից հետո[1][2][3][4][5] Վիկինգների դարաշրջանը ոչ միայն վերաբերվում է նրանց հայրենի Սկանդինավիային, այլ նաև սկանդինավների կողմից բնակեցված վայրերին[3]։

Այն նախորդել է Գերմանական երկաթե դարին։ Այս դարաշրջանում սկանդինավցիները ճանապարհորդեին Եվրոպա ծովերով և գետերով առևտրի, գաղութացման, ասպատակությունների և նվաճումների համար։ Այս ընթացքում սկանդինավցիները բնակություն հաստատեցին ներկայիս Գրենլանդիայում, Նյուֆաունդլենդում, Ֆարերյան կղզիներում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Նորմանդիայում, Էստոնիայում, Շոտլանդիայում, Անգլիայում, Ուելսում, Իրլանդիայում, Մեն կղզում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Թուրքիայում և Իտալիայում։

Վիկինգ ճանապարհորդները և գաղութարարները պատմության տարբեր տեսակետներից համարվում են դաժան ասպատակողներ։ Շատ պատմական փաստաթղթեր վկայում են, որ նրանց ներխուժումը այլ երկրներ պատասխան էր վիկինգների տարածքներ քրիստոնեական միսիոներների մուտքի և հավանաբար Կառլոս Մեծի ու նրա ազգականների հրահրած Սաքսոնական պատերազմների[6][7][8][9][10] արդյունքում կամ դրդվել են գերբնակեցման, առևտրային անհրաժեշտության և իրենց տարածքներում բերրի հողերի սակավությամբ։

Վիկինգների դարաշրջանի մասին հիմնական տեղեկատվությունը գրվել է նրանց թշնամիների կողմից և հնէաբանական պեղումներից, որոնց լրացրել են երկրորդական աղբյուրները, ինչպիսիք են Իսլանդացիների սագաները։

Պատմական քննարկումներ

Անգլիայում Վիկինգների դարաշրջանի սկիզբ է համարվում 793 թվականի հունիսի 8-ը[11][12], երբ վիկինգները ավերեցին Լինդիսֆարնի աբբայությունը, որը ուսումնական կենտրոն էր Անգլիայի հյուսիսային ափի մոտ կղզում Նորթումբերլենդում։ Աբբայության սպասավորները սպանվեցին և նետվեցին ծով կամ ստրկացվեցին, իսկ եկեղեցու հարստությունները կողոպտվեցին[13]։

Ծանոթագրություններ