Վիկտոր Տյոմին
Վիկտոր Անտոնովիչ Տյոմին (ռուս.՝ Виктор Антонович Тёмин, նոյեմբերի 3, 1908, Յոշկար Օլա, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆոտոլրագրող։ Աշխատել է «Կրասնայա Թաթարիա», «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերում, ինչպես նաև «Օգոնյոկ» և ՏԱՍՍ ամսագրերում։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող։ Մարիի ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1973), Յոշկար Օլայի պատվավոր քաղաքացի (1975)[1], Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Վիկտոր Տյոմին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1908 |
Ծննդավայր | Յոշկար Օլա, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 9, 1987 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | ֆոտոլրագրող և լուսանկարիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ուշագրավ աշխատանքներ | Հաղթանակի դրոշը ռայխստագի վրա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Viktor Temin Վիքիպահեստում |
Կենսագրություն
Վիկտոր Անտոնովիչ Տյոմինը ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 21-ին (նոյեմբերի 3), Ցարևոկոկշայսկում (այժմ՝ Յոշկար Օլա, Մարի Էլ Հանրապետություն), հոգևորականի ընտանիքում։ Իր առաջին լուսանկարն արել է Մենզելինսկում, երբ դեռ դպրոցական էր[2]։
1922 թվականին սկսել է աշխատել որպես «Իզվեստիա ՏատՑԻԿա» թերթի թղթակից։ 1929 թվականին «Կարմիր Թաթարիայի» խմբագրության հանձնարարությամբ Վիկտոր Տյոմինը լուսանկարել է Կազան ժամանած Մաքսիմ Գորկուն։ Հանդիպման ժամանակ գրողը թղթակցին նվիրել է «Լեյկա» շարժական լուսանկարչական սարք[2]։
1930-ական թվականներին Վիկտոր Տյոմինը նկարահանել է մի շարք նշանակալի իրադարձություններ՝ առաջին արշավը դեպի Հյուսիսային բևեռ, «Չելյուսկին» շոգենավի նավաստիների փրկության էպոպեան, Վալերի Չկալովի, Ալեքսանդր Բելյակովի և Գեորգի Բայդուկովի թռիչքները, առաջին կին օդաչուի թռիչքը «Հայրենիք» ինքնաթիռով, դեպի Արկտիկայի արշավախմբերը «Թայմիր», «Մուրմանսկ», «Երմակ», «Սադկո» սառցահատներով։ 1938 թվականին մասնակցել է մարտերի որպես ֆոտոլրագրող Հասան լճի մոտ և Հալխին գոլ գետի մոտ, որտեղ ծանոթացել է Մոնղոլիայում խորհրդային զորքերի առաջին բանակային խմբի հրամանատար Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովի հետ[3]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վիկտոր Տյոմինը՝ որպես ռազմաճակատային թղթակից, եղել է տարբեր ճակատներում։ 1945 թվականի մայիսի 1-ի կեսօրին Պո-2 ինքնաթիռից լուսանկարել է Հաղթանակի դրոշը։ Այդ լուսանկարը օպերատիվ կերպով հասցվել է «Պրավդայի» խմբագրություն։ «Հաղթանակի դրոշը ռայխստագի վրա» լուսանկարը տպագրվել է աշխարհի տասնյակ երկրների թերթերում և ամսագրերում։ Օդաչու Ի. Վետշակը հետագայում պատմել է[4]․
Շատ բարդ իրադրության պատճառով մեզ, ցավոք, հաջողվել է ընդամենը մեկ անգամ թռչել Ռեյխստագի մոտ, որտեղ ծածանվում էր կարմիր դրոշը։ Ահա այդպես էլ հայտնվեց այդ միակ լուսանկարը»։
Ավելի ուշ «Միսսուրի» լինկորում Վիկտոր Տյոմինը լուսանկարել է Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրումը[3]։
Եղել է «Պրավդայի» թղթակից Նյուրնբերգյան դատավարությունում[3]։
Բացի այդ, 35 տարվա ընթացքում Տյոմինը պարբերաբար լուսանկարել է գրող Միխայիլ Շոլոխովին։ Համարվում է խորհրդային ժուռնալիստիկայի ամենաօպտիմալ և բարձր պրոֆեսիոնալիզմով ֆոտոթղթակիցներից մեկը[3]։
Վիկտոր Տյոմինը մահացել է 1987 թվականի հունվարի 9-ին։ Թաղվել է Մոսկվայի Կունզևսկի գերեզմանատանը։
Մրցանակներ
- Կարմիր աստղի երկու շքանշան (18 հունիսի, 1945, 29 սեպտեմբերի, 1945)[1]
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (6 ապրիլի, 1985)[1]
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (10 հոկտեմբերի, 1943)[1]
- մեդալներ
- ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող[1]
- Մարիի ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1973)[1]
- Յոշկար Օլայի պատվավոր քաղաքացի (1975)[1]
Ծանոթագրություններ
Գրականություն
- Тёмин Виктор Антонович // Энциклопедия Республики Марий Эл / Отв. ред. Н. И. Сараева. — Йошкар-Ола, 2009. — С. 750. — 872 с. — 3505 экз. — ISBN 978-5-94950-049-1.
- Тёмин Виктор Антонович // Марийская биографическая энциклопедия / Авт.-сост. В. А. Мочаев. — 2-е изд. — Йошкар-Ола: Марийский биографический центр, 2017. — С. 437. — 606 с. — 1500 экз. — ISBN 978-5-905314-35-3.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Տյոմին» հոդվածին։ |