Վիլյառեալ ՖԱ

(Վերահղված է Վիյառեալ ՖԱից)

Վիլյառեալ (իսպաներեն՝ Villarreal Club de Fútbol) իսպանական ֆուտբոլային ակումբ Վիլյառեալից։ Ակումբը ստեղծվել է 1923 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լա Լիգայում։ Տնային խաղերն անցկացնում է Էստադիո Էլ Մադրիգալ մարզադաշտում, որը տեղավորում է 24,890 հանդիսական։

Վիլյառեալ
Ամբողջական անունVillarreal Club de Fútbol, S.A.D.
Մականուն(ներ)El Submarino Amarillo (Դեղին սուզանավ)
Հիմնադրումմարտի 10, 1923
Երկիր Իսպանիա
ՄարզադաշտԷստադիո Էլ Մադրիգալ
Տարողունակություն24,890
ՏերՖեռնանդո Ռոիգ
ՆախագահՖեռնանդո Ռոիգ
ՄարզիչՈւնայ Էմերի
Կայք
ԼիգաԼա Լիգա
2018-1914-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն

Հիմնադրվել է 1923 թվականի մարտի տասին։ Ակումբի առաջին նախագահն է դարձել է Խոսե Կալդուշ Ալմելան։ Ի սկզբանե ակումբի գույներն էին սևը և սպիտակը(Սպիտակ շապիկներ և սև շորտեր), իսկ 1946 թվականին ընդունվեց որոշում՝ փոխել այդ գույները և դարձնել դեղին և սև, այդպիսին են մինչև այսօր։

Էլ Մադրիգալ ստադիոնը գործի է դրվել 1923 թվականի հունիսի 17-ին, իսկ առաջին (ընկերական) հանդիպումը թիմը խաղաց հոկտեմբերի 21-ին։Ակումբը մինչև 1955-56 խաղաշրջանը խաղում էր շրջանների լիգաներում, երբ ապահովեց իրեն ելք դեպի երրորդ ազգային լիգա, որտեղ խաղաց մինչև 1961-62, և որտեղ 14-րդ տեղը բերեց դասի ցածրացման և, վերադարձ՝ դեպի առաջին շրջանային լիգա։ Սակայն այնտեղ Վիլյառեալը երկար չմնաց և, զբաղեցնելով այդ խաղաշրջանում առաջին տեղը, ապահովեց տեղափոխում դեպի երրորդ ազգային լիգա։ Երրորդ փորձից ակումբն ապահովեց դասային բարձրացում առաջին տեղով, սակայն երկրորդ ազգային լիգայում մնաց ընդամենը երկու տարի, զբաղեցնելով 17-րդ տեղը 1971-72 խաղաշրջանում։ Երրորդ ազգային լիգայում չորս անհաջող խաղաշրջանից հետո, ակումբը վերջին անգամ վերադարձավ առաջին շրջանային լիգա, մնալով այնտեղ միայն 1976-77 խաղաշրջանում, որի արդյունքներով առաջին տեղով նորից վաստակեց դասային բարձրացում դեպի Տորսեր։ 1986-87 խաղաշրջանում «Սուզանավորդները» վաստակեցին դասային բարձրացում և 1987-88 – 1989-90 մրցաշրջաններն անցկացրեցին Սեգունդա Բ-ում, որտեղից նորից «ընկան» ներքև։ 1990-91 մրցաշրջանը դարձավ երրորդ ազգային լիգայում վերջինն իր հանրագումարով, զբաղեցնելով երկրորդ տեղը, ակումբը 1991-92 մրցաշրջանում գնաց Սեգունդա։ Հինգ մրցաշրջանի ընթացքում ակումբը զբաղեցրել է վերջից մեջտեղում՝ Liga BBVA-ի մրցաշարային աղյուսակում։Իսկ 1997-98 մրցաշրջանում, «Սուզանավորդները» զբաղեցրին չորրորդ տեղը, ինչն ըստ փլեյ-օֆֆ համակարգի թույլ տվեց վաստակել 65 տարվա ընթացքում առաջին անգամ ուղեգիր դեպի բարձրաշխարհիկ իսպանական լիգա։ Պրիմերայում առաջին հանդիպում տեղի ունեցավ 1988 թվականի օգոստոսի 31-ին՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Վիլյառեալը զիջեց մադրիդի Ռեալին 1։4 հաշվով։ Դեբյուտային մրցաշրջանում Վիլյառեալի կազմում հանդես էին գալիս ֆուտբոլիստներ ինչպիսիք են՝ Դավիթ Ալբելդան, Անդրես Պալոպը, Խեսուս Գարսիա Սանխուանը, Ջերարդո Գարսիան։ Չնայած մրցաշրջանի հաջող կեսին, ընդհանուր հանրագումարով Վիլյառեալը զբաղեցրեց 18-րդ տեղը՝ վերադառնալով Սեգունդա։ 1999-2000 մրցաշրջանն ակումբն ավարտեց երրորդ տեղով, վերադարձնելով իրավունքը հանդես գալ Բարձրագույն Ազգային Լիգայում։ Հաջորդող 11 մրցաշրջան ակումբը զբաղեցրեց 15-ից 2-րդ տեղը Ազգային Առաջնությունում։2011-12 մրցաշրջանի հանրագումարով լքեց Իսպանիայի առաջնության Բարձրագույն Լիգան, ավարտելով այն 18-րդ տեղով։

Նվաճումներ

Ազգային

Լա Լիգա

Երկրորդ տեղ (1). 2007–08

Սեգունդա Դիվիզիոն

Երկրորդ տեղ (1). 

Սեգունդա Դիվիզիոն B

Երկրորդ տեղ (2). 1987–88, 1991–92

Տերսերա Դիվիզիոն

Հաղթող (1). 1970

Միջազգային

  • ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթ
    • Հաղթող (2). 2003, 2004

Ներկա կազմ

2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊՍերխիո Ասենխո
2 ՊՇՄարիո Գասպար (2-րդ ավագ)
3 ՊՇՌաուլ Ալբիոլ
4 ՊՇՊաու Տոռես
5 ԿՊՍանտյագո Կասերես
6 ՊՇՌամիրո Ֆունես Մորի
7 ՀՐԺերար Մորենո
8 ԿՊՍանտի Կասոռլա (3-րդ ավագ)
9 ՀՐԿառլոս Բակա
10 ԿՊՎիսենտե Իբոռա
11 ԿՊՍամուել Չուկվուեզե
13 ԴՊԱնդրես Ֆերնանդես
ԴիրքԽաղացող
14 ԿՊՄանու Տրիգերոս
15 ԿՊՄանու Մորլանես
16 ՊՇԽավի Կինտիլա
17 ՀՐԿարլ Տոկո-Էկամբի
18 ՊՇԱլբերտո Մորենո
19 ԿՊԱնդրե Զամբո Անգիսա (վարձավճարով Ֆուլհեմից)
20 ՊՇՌուբեն Պենյա
21 ԿՊԲրունո Սորիանո (Ավագ)
22 ԿՊԼեո Սուարես
23 ԿՊՄոի Գոմես
24 ԿՊԽավիեր Օնտիվերոս
25 ԴՊՄարիանո Բարբոսա

Հայտնի ֆուտբոլիստներ

  • Պեպե Ռեյնա (2002—2005)
  • Սանտի Կասորլա (2003—2006, 2007—2011)
  • Կանի (2006—)
  • Բրունո Սորիանո (2006—)
  • Խոան Կապդեվիլյա (2007—2011)
  • Անխել Լոպես (2007—2012)
  • Նիհատ Կահվեջի (2006—2009)
  • Ուլոֆ Մելբերգ (2012—)
  • Յան Կրոմկամպ (2005—2006)
  • Սեբաստիան Վիերա (2005—2009)
  • Մարտին Կասերես (2007—2008)
  • Վալտեր Պանդիանի (2012—2013)
  • Սոննի Անդերսոն (2003—2004)
  • Ժուլիանո Բելլետտի (2002—2004)
  • Նիլմար (2009—2012)
  • Մարկոս Սեննա (2002—2013)
  • Գոնսալո Ռոդրիգես (2004—2012)
  • Մատեո Մուսսակիո (2010—)
  • Գիլերմո Ֆրանկո (2006—2009)
  • Ջուզեպպե Ռոսսի (2007—2013)
  • Ալեսիո Տակինրադի (2005—2007)
  • Ռիո Մավուբա (2007—2008)
  • Ռոբեր Պիրես (2007—2010)
  • Անտոնիո Վալենսիա (2005—2008)
  • Դիեգո Գոդին (2007—2010)
  • Դիեգո Ֆորլան (2004—2007)
  • Խուան Ռոման Ռիկելմե (2003—2007)
  • Խուան Պաբլո Սորին (2004—2006)
  • Մարկո Ռուբեն (2009—2012)
  • Ֆեռնանդո Կավենագի (2012—2013)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյառեալ ՖԱ» հոդվածին։