Վիքիպեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույց

↱
  • ՎՊ:ՏԱՌ
  • ՎՊ:ՀԱՅԱՏԱՌ
  • ՎՊ:ԱՏՈՒ
Օգնության էջեր
Վիքիպեդիա Օգնություն

Տե՛ս նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ


Արևելահայերենի տառադարձության ուղեցույցը պարզաբանում է հայերենի օտար լեզուներից տառադարձության կանոնները, Վիքիպեդիայի հոդվածների համատեղելիության նպատակով: Ուղեցույցը հիմնված է «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու» գրքում հրատարակված տերմինաբանական կոմիտեի և հայերենի բարձրագույն խորհրդի որոշումների հիման վրա:

Անգլերենից

  • Անգլերեն p, t, k և k արտասանված c-ն տառադարձնել բառասկզբում փ, թ, ք, իսկ մնացած դիրքերում՝ պ, տ, կ. վերջին դեպքում նաև կրկնվողները տառադարձնել միայն մեկ բաղաձայնվող:
  • Օրինակ՝ Փիռլ Հարբոր, Փիտ, Փայկ, Փեյն, Թաֆտ, Թեյլոր, թենիս, թիմ, Թոյնբի, Թուկ, Քարտեր, Քենեդի, Քլարկ, Լիպման, բադմինտոն, Դուայտ, միստեր, Ռուզվելտ, Սկոտ, ֆուտբոլ, Լասկի, Հոկ:
  • Բացառություն՝ արդեն լայն տարածում գտած ավանդական ուղղագրություն ունեցող բառերը թողնել անփոփոխ, օրինակ՝ կոնգրեսմեն, կու-կլուքս-կլան, Նյու Յորք, Տվեն և մի շարք այլ բառեր:
  • Բառասկզբի p, t, k (c) կանոնը նաև օգտագործել այն բաղադրյալ բառերի և հատուկ անունների երկրորդ բաղադրիչի համար, որոնց բաղադրիչները լիովին գիտակցվում են, հատկապես եթե բառի առաջին և երկրորդ բաղադրիչի միջև ապաթարց (') կամ գծիկ (-) կա, կամ երկուսը գրվում են անջատ:
  • Օրինակ՝ Ջորջթաուն, Օ'Քեյսի, Օ'Քոնոր, Մակ-Թավիշ, Մակ-Քինլի, Մակ-Քորմիկ, Փորտ Փատրիկ, Լեյկ Փլեսիդ:
  • Անգլերեն s տառը, որը օգտագործված է ձայնեղ բաղաձայնից հետո և զ է արտասանվում հայերեն ս տառադարձնել: Օրինակ՝ Թայմս, Ջեմս, Ուելս:
  • Բացառություն՝ Ավանդաբար զ-ով գրվող և արտասանվող բառերը թողնել անփոփոխ: Օրինակ՝ Թեմզ, Չառլզ:
  • Անգլերեն w(h)-ն հատկապես բառասկզբում տառադարձնել ու (wa-ն ուո):
  • Օրինակ՝ Ուոլտոն, Ուայտհոլ, Ուայտ, Ուայլդ, Ուայտ, Ուիլկինսոն, Ուոլստրիտ, Բրոդուեյ, Դուայտ, Փորտ Քոնուեյ:
  • Բացառություն 1՝ երբ հայերենում կարելի է իրար կողքի հանդիպել երկու ու, օրինակ անգլերեն wu, wo, woo պարագաներում, գրել և արտասանել վու:
  • Օրինակ՝ Վուդ, Վուդրո, Վուլֆ:
  • Բացառություն՝ 2 ավանդաբար վ-ով տառադարձված լայն տարածում ունեցող բառերը և հատուկ անունները թողնել անփոփոխ: Օրինակ՝ Վալտեր Սկոտ, Վաշինգտոն, վատտ, Վիլյամ, Դարվին:
  • Օրինակ՝ Ադամս, Ալեն, Ալիս, Բաքստեր, Հարիսոն, Մաքսուել, Նանսի, Սանֆորդ, Ֆրանկլին:
  • Բացառություն՝ արդեն տարածված և ավանդաբար ե տառադարձված բառերը թողնել անփոփոխ, օրինակ՝ դենդի, Թրումեն, լենդլորդ, չեմպիոն:
  • Օրինակ՝ Բեկոն, Դեվիս, Ջեմս, Ուելս, Քեմբրիջ:
  • Օրինակ՝ Լեյտոն, Դեյտոն, Թեյլոր, Փեյն:
  • Բաց և երկար օ արտասանվող անգլիական a-ն (ըստ հնչյունաբանական միջազգային այբունենի ȯ հնչյունը) բառասկզբում օ և այլ տեղերում ո տառադարձնել:
  • Օրինակ՝ օլդերման, Բոլդուին:
  • Բացառություն՝ ավանդաբար ա-ով տառադարձված բառերը թողնել անփոփոխ:
  • Օրինակ՝ Բալտիմոր, Վալտեր Սկոտ:
  • Անգլերենում չշեշտվող վանկերի թուլացող և ը-ին մոտեցող ձայնավորը տառադարձնել համաձայն շեշտի տակ լինելու ժամանակ, և ոչ ը-ի:
  • Օրինակ՝ Բայրոն և ոչ Բայրըն, Բեկոն, Լիպման, միստեր, Օլստեր:
  • Բացառություն՝ Ավանդաբար տառադարձված Մանչեստր բառը:
  • Հետձայնավորային դիրքում գրվող բայց չարտասանվող անգլերեն r և l տառերը հայերենում գրել և արտասանել:
  • Օրինակ՝ Փիռլ Հարբոր, Քարտեր, Ֆոլկներ,
  • Աստվածաշնչային, հունական, լատինական և այլ ծագման հատուկ անունները, որոնք տրվում են անգլիալեզու անձերին, տառադարձնել ըստ անգլերենից տառադարձման կանոնների:
  • Օրինակ՝ Բենջամին, Դեվիդ, Ջոզեֆ, Սոլոմոն:

Ռուսերենից

  • Ռուսերեն ье-ն տառադարձնել իե:
  • Օրինակ՝ Վիետնամ, պրեմիեր, պրեմիերա, Պովոլժիե, Մոլիեր, Ֆելիետոն:

Հունական ծագումով

  • Հունական ծագումով բառեր, որոնք հունարենում պարունակել են φ, θ, χ (լատիներեն՝ ph, th, kh, ch), հայերեն տառադարձնել ֆ, թ, խ, օրինակ՝ ֆաներ, ֆոսֆոր, թեորեմ, թեմա, խարտիա, մեխանիկա, ֆանտաստիկական, ֆիլատելիստ, ֆիլհարմոնիա, ամորֆ, ամֆիբիա, թեմա, թեոկրատիա, թերմոդինամիկա, պնևմոթորաքս, խոլերա, խրոնիկա, սխեմա:
  • Բացառություն՝ ավանդաբար գրություն ունեցող փասիան, փյունիկ, քարտ, քարտուղար, քղամիդ, քաոս, քիմիկոս, քլոր և մի շարք ուրիշ բառեր:

Վրացերենից

  • Բացի Թբիլիսի քաղաքի պարագայում, վրացական մյուս տեղանուններից տառադարձնելիս գրել առանց ի վերջահնչյունի:
  • Օրինակ՝ Բաթում, Բորժոմ, Ախալքալաք, Թելավ, Կարզախ, Մցխեթ, Սուխում, Սուրամ, Քութայիս:
  • Բացառություն՝ կանոնը չի տարածվում այն ի վերջահնչյունով բառերին, որոնք հայերենում զուգաձևություն չունեն և առանց այդ ի-ի չեն գործածվում, օրինակ՝ Գորի, Կախի:

Հապավումներ

Տարածված լատինատառ հապավումները հայերեն տառադարձնելուց, յուրաքանչյուր տառի անվանումը պետք է տառադարձվի ինչպես հնչում է մայր լեզվում: Ամեն հնչյունի անուն պետք է սկսվի մեծատառով, իսկ շարունակվի միայն փոքրատառերով: Յուրաքանչյուր հնչյուն միանում է մյուս հնչյունին, առանց տարածության, կետի, գծիկի, կամ այլ նշանների, ինչպես մայր լեզվում:

Անգլերենի տառերի անվանումը, և նրանց հայերեն տառադարձումները բերված են հետևյալ աղյուսակում՝

Անգլերեն տառերի տառադարձություն
Անգլերեն տառՏառադարձված անունՕրինակ
AԷյԷյԲիՍի
BԲիԲիԲիՍի
CՍիՍիԷնԷն
DԴի
EԻԷնՎայԷսԻ
FԷֆԷֆԷմ
GՋիԷլՋի
HԷյջԷյջՓի
IԱյԱյԲիԷմ
JՋեյՋեյՓի Մորգան
KՔեյՔեյԷֆՍի
LԷլԷլՋի
MԷմԷֆԷմ
NԷնՍիԷնԷն
OՕ
PՓիԷյջՓի
QՔյուՔյուԷմԷլ
RԱրԱրՓիՋի
SԷսԻԷսՓիԷն
TԹիԹիԷնԹի
UՅուՅուՓիԷս
VՎիՎիԷլԷսԱյ
WԴաբլյուԴաբլյուԴաբլյուԴաբլյու
XԷքսԷքսԹիԷմԷլ
YՎայՎայԷմՍիԷյ
ZԶեդ

Այս կայքը կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ ընկերության անվան հայերեն տարբերակի որոնման համար:

Կրկնակի բաղաձայններ

  • Օտարալեզու բառերի կրկնակ բաղաձայնները ըստ հայերեն արտասանության տառադարձնել մեկ բաղաձայնով:
  • Օրինակ՝ ակորդ, ակրեդիտիվ, ալեգրո, ալիգատոր, ամոնիում, Բարբյուս, կլասիցիզմ, կոլեգիա, կոլեկտիվ, կոմունիզմ:
  • Կրկնակ ր տառը ի ձայնավորից առաջ տառադարձնել ր, իսկ մնացած բոլոր դեպքերում ռ:
  • Օրինակ՝ բարիկադ, տերիտորիա, Մառ, Պյուռոս, տեռոր:
  • Կրկնակ բաղաձայնների հայերենում ուժգին արտասանվելու դեպքում, գրել կրկնակ բաղաձայնով:
  • Օրինակ՝ բրուտտո, Ջեմմա, մասսա, նետտո, պաննո, վաննա, վատտ:

Աղբյուր

  • Հովհաննես Բարսեղյան (2006). Լավրենտի Միրզոյան (ed.). Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: «9-րդ հրաշալիք» հրատարակչություն. ISBN 9994156039.