Վիքիպեդիա:Խորություն
Վիքիպեդիայի խորությունը (անգլ.՝ Depth) չափանիշ է, որը բնութագրում է տվյալ լեզվով Վիքիպեդիայի զարգացվածության աստիճանը։ Խորության վրա ազդում են հոդվածների և էջերի, դրանցում կատարված խմբագրումների քանակները։ Սրանք, հեղինակների կարծիքով, ցույց են տալիս, թե որքան է զարգացած տվյալ լեզվով Վիքիպեդիան։ Անուղղակիորեն ազդում են նաև Վիքիպեդիայի անավարտ հոդվածները։
Վիքիպեդիայի շատ մասնակիցներ կարծում են, որ խորությունը իրականում ցույց է տալիս ոչ թե հոդվածների որակը, այլ տվյալ լեզվով Վիքիպեդիայի համայնքի զարգացվածության աստիճանը։ Ինչպես կարելի է նկատել խորության բանաձևից, որքան մեծ է նախագծում խմբագրումների և/կամ ոչ հոդվածների քանակը, այնքան «խորն» է տվյալ լեզվի Վիքիպեդիան։
Սահմանում
Վիքիպեդիաների վիճակագրության մեջ խորությունը հաշվվում է հետևյալ բանաձևով՝
- , որտեղ
- Depth-ը խորությունն է,
- Edits-ը խմբագրումներրի քանակն է,
- NonArticles-ը այն էջերի քանակն է, որոնք հոդվածներ չեն (քննարկման էջերը, մասնակցի էջերը, վերահղումները և այլն),
- Articles-ը հոդվածների քանակն է,
- Total-ը ընդհանուր էջերի քանակն է (հավասար է NonArticles + Articles)։
Բանաձևը մաթեմատիկական ձևափոխություններով կարելի է պարզեցնել և բերել այս տեսքի՝
Վիճակագրություն
Հայերեն Վիքիպեդիայի խորությունը 2024 թվականի Ապրիլի 29-ի, ժամը՝ 18:55 (UTC) դրությամբ կազմում է63.11 (հաշվի է առնվում, որ Edits = 9 913 643, Total = 1 137 320, NonArticles = 829173, Articles = 308 147)։
50 000-ից ավելի հոդված ունեցող Վիքիպեդիաներից ամենամեծ խորությունն ունի Անգլերեն Վիքիպեդիան՝ 1247.9։
Վիքիպեդիայի բոլոր լեզուներից ամենամեծ խորությունն ունի Քրի Վիքիպեդիան (ընդամենը 12 հոդված և 2303 էջ)՝ 628894.6։
Տես նաև
- Wikipedia article depth (անգլ.)