Վճարունակություն

Վճարունակությունը (անգլ.՝ solvency) տնտեսվարող սուբյեկտի իր տրամադրության տակ եղած դրամական ռեսուրսների հաշվին օրենքով կամ պայմանագրով նախատեսված դրամական պարտավորությունները ժամանակին կատարելու կարողությունն է։

Սահմանում

Ձեռնարկության վճարունակությունը ձեռնարկության` իր վճարման պարտավորությունները ժամանակին և ամբողջությամբ կատարելու կարողությունն է, որը ստեղծում է նախադրյալներ, պայմաններ և ձևեր առևտրային գործարքի իրականացման համար[1]։Անվճարունակությունը որոշակի ժամկետում տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունների համար վճարումներ ապահովելու անկարողությունն է։ Անվճարունակությունը կարող է հանգեցնել ձեռնարկության սնանկացման և լուծարման։

Վճարունակության գործակից

Ձեռնարկության վճարունակությունը որոշվում է որոշակի ամսաթվով` վճարունակության գործակցով, հաշվի առնելով ձեռնարկության կողմից տնտեսական գործունեություն իրականացնելու համար ներգրավված առկա և հնարավոր ֆինանսական ռեսուրսները և ցույց տալով դրա ֆինանսական կայունության/ անկայունության աստիճանը հաջորդ հաշվետու ժամանակահատվածի համար։Վճարունակության գործակիցը հավասար է ընթացիկ ակտիվների (ընթացիկ հաշվի կանխիկ դրամ, ակրեդիտիվներ, պատրաստի ապրանքներ, բանկային և այլ վարկեր, դեբիտորական պարտքեր ընթացիկ պարտավորությունների հարաբերությանը։Եթե ընթացիկ ակտիվների (վճարման առաջին աստիճանի պատրաստման ֆոնդեր) գումարը գերազանցում է կամ հավասար է ընթացիկ պարտավորությունների չափին, այսինքն, վճարունակության գործակիցը 1-ից մեծ է կամ հավասար է, ապա համարվում է, որ ընկերությունն ունի կայուն ֆինանսական դրություն[2]։

Եթե ընթացիկ ակտիվների գումարը պակաս է ընթացիկ պարտավորությունների չափից, այսինքն՝ վճարունակության գործակիցը 1-ից պակաս է, ապա ընկերությունը համարվում է ֆինանսապես անկայուն։

Տես նաև

Ծանոթագրություններ