Վռամ Մարգարյան

Վռամշապուհ (Վռամ) Մարգարյան (բուլղար․՝ Врамшабух (Врам) Маркарян, 1869, Կեսարիա, Օսմանյան կայսրություն - 1956, Շումեն, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարահայ լուսանկարիչ, որն աշխատել է Շումենում 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին։

Վռամ Մարգարյան
Դիմանկար
Ծնվել է1869
ԾննդավայրԿեսարիա, Օսմանյան կայսրություն
Մահացել է1956
Մահվան վայրՇումեն, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունլուսանկարիչ
ԵրեխաներՄարկ Մարգարյան և Արամ Մարգարյան
 Vram Markarian Վիքիպահեստում

Կենսագրություն

Վռամ Մարգարյանը ծնվել է 1869 թվականին Կեսարիայում՝ հայերի ընտանիքում։ Սկզբում սովորել է Կոստանդնուպոլսում, այնուհետև կրթությունը շարունակել է Վիեննայում[1]։

1891 թվականին Մարգարյանը փախել է Կեսարիայից և բնակություն հաստատել Բուլղարիայի Շումեն քաղաքում։ Նա սկսել է աշխատել Սամի Գելչում, իսկ հետո բացել է իր լուսանկարչական ստուդիան։ 1893 թվականին նա լուսանկարի հետնամասում տեղադրել է փոքրիկ զինանշանով և քաղաքի անվանումով ջրանշան[1]։

1896 թվականին նա կառուցել է նոր տուն և արվեստանոց, որը պատկերել է լուսանկարների հետնամասում որպես գովազդ և ցույց տվել, որ աշխատում է բնական լույսով։ Եղբոր՝ Նիկողոս Մարգարյանի հետ հիմնել է «Մարգարյան եղբայրներ․ Սիլիստրա - Շումեն» ընկերությունը[1]։

1929 թվականին Վառնայի առևտրի պալատը նրան հռչակել է լուսանկարչական արհեստի վարպետ[2]։

Ընտանիք

Մարգարյանն ունեցել է չորս երեխա՝ Աննա, Արաքսի, Արամ և Մարկ[2]։

Նրա որդիներից մեկը՝ Արամ Մարգարյանը, նույնպես զբաղվել է կոմերցիոն լուսանկարչությամբ, իսկ մյուս որդին՝ Մարկ Մարգարյանը, Բուլղարիայի ամենահայտնի գեղարվեստական լուսանկարիչներից էր[1]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վռամ Մարգարյան» հոդվածին։