Վրացական ազգանուն

Վրացական ազգանունների ճնշող մեծամասնությունը հիմք են առնում հայրանուններից, հազվադեպ՝ տեղանուններից ու տարատեսակ վերջածանցների կազմություններից։ Սովորաբար վրացական ազգանունները տարբերակվում են ըստ երկրի այս կամ այն տարածքի։ Այսպիսով, արևմտյան և կենտրոնական Վրաստանում ազգանունները վերջանում են «ձե» (վրաց.՝ ძე), որը բառացիորեն նշանակում է «ծնված», մինչդեռ Արևելյան Վրաստանում վերջանում են «շվիլի» վերջածանցով (վրաց. შვილი), որը բառացիորեն նշանակում է «մանուկ» կամ «երեխա». սրանք փաստացի հոմանիշներ են համարվում։ Ի դեպ այս վերջածանցով ազգանուններ կրում են նաև Վրաստանի հրեաները։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում հանդիպում են «ուրի» (վրաց.՝ ური) կամ «ուլի» (վրաց.՝ ული)։ Սվանների ազգանունների մեծամասնությունը, ըստ ըության ավարտվում են «-անի» (վրաց.՝ ანი), մեգրելների` «-իա» (վրաց.՝ ია), «-ուա» (վրաց.՝ უა) կամ «-ավա» (վրաց.՝ ავა), լազերի` «շի» (վրաց.՝ ში)։

Վրացական ազգանունների մասին առաջին հուշագրությունները վերագրվում են 7 - 8-րդ դարերին։ Նրանց ճնշող մեծամասնությունը կապված էր տեղանունների (Պավնելի, Սուրամելի, Օրբելի), հայրանունների, կամ էլ մասնագիտական պատկանելիության, գերդաստանի ավանդական հասարակական դիրքի ու կոչման (Ամիլախվարի, Ամիրեջիբի, Էրիսթավի, Դեկանոզիշվիլի) հետ։ 13-րդ դարից սկսած՝ ազգանունները հիմք էին առնում տեղանուններից։ Այս ավանդույթը ամբողջությամբ տարածվեց 15 - 18-րդ դարերում։

Վրաստանի քաղաքացիական ռեեստերի գործակալության 2008 թ. հաշվետվության համաձայն՝ Վրաստանի առավել տարածված ազգանունները հետևյալն են.

  • Բերիձե(ბერიძე) - 24962
  • Կապանաձե (კაპანაძე) - 17202
  • Գելաշվիլի (გელაშვილი) - 16350
  • Մաիսուրաձե (მაისურაძე) - 14824
  • Գիորգաձե (გიორგაძე) - 12954
  • Լոմիձե (ლომიძე) - 11796
  • Ծիկլաուրի (წიკლაური) - 11571
  • Բոլքվաձե (ბოლქვაძე) - 10916
  • Կվարացխելիա(კვარაცხელია) - 10447
  • Նոզաձե (ნოზაძე) - 10183
  • Խուցիշվիլի (ხუციშვილი) - 4806
  • Աբուլաձե (აბულაძე) - 4758
  • Շենգելիա (შენგელია) - 4639
  • Միքելաձե (მიქელაძე) - 4415
  • Տաբատաձե (ტაბატაძე) - 4294
  • Բաիրամովի (ბაირამოვი) - 4265
  • Գուսեինովա (გუსეინოვი) - 4124
  • Գոգոլաձե (გოგოლაძე) - 4057

Անուններ

Իգական անուններ

Վրաստանում ամենատարածված կանացի 9 անունները (2012 թվականի տվյալներով)[1].

#ՎրացերենՀայերենԹիվ
1ნინოՆինո246 879
2მარიამՄարիամ100 982
3თამარაԹամարա97 531
4ნანაՆանա69 653
5ნათიაՆաթիա66 947
6ანაԱնա64 980
7ლეაԼեա55 059
8ქეთევანՔեթեվան50 272
9მაიაՄայիա45 952

Արական անուններ

Վրաստանում ամենատարածված արական 9 անունները (2012 թվականի տվյալներով).

#ՎրացերենՀայերենԹիվ
1გიორგიԳիորգի193 828
2დავითԴավիթ90 713
3ნიკოლოზՆիկոլոզ59 784
4ზურაბԶուրաբ49 403
5ალექსანდრეԱլեքսանդրե45 488
6ლევანԼևան40 488
7თეიმურაზԹեիմուրազ36 834
8ირაკლიԻռակլի35 150
9მიხეილიՄիխեիլ28 232
10ლუკაԼուկա27 692
11გოჩაԳոչա22 063

Աղբյուրներ

Ծանոթագրություններ