Տակեշի Ուրատա

ճապոնացի աստղագետ

Տակեշի Ուրատա (ճապ.՝ 浦田 武, 1947 - դեկտեմբերի 15, 2012(2012-12-15)), ճապոնացի սիրողական աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Նիհոնդայրա աստղադիտարանի Յակիիմո կայանում։

Տակեշի Ուրատա
浦田 武
Ծնվել է1947
Մահացել էդեկտեմբերի 15, 2012(2012-12-15)
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ

1978 թվականին նա դարձավ առաջին սիրող աստղագետներից մեկը, ով ինքնուրույն հայտնաբերել էր աստերոիդ, ընդ որում ավելին քան հիսունամյա տարիքում։ Այս աստերոիդը նա անվանեց իր դստեր, Միձուհոյի անունով[1]։ Այս իրադարձությունը բերեց նրան, որ Ճապոնիայում կտրուկ աճեց սիրող աստղագետների քանակը, որոնցից շատերը նույնպես դարձան աստերոիդ հայտնաբերողներ։ Հաջորդ տասնամյակում ճապոնացի սիրող աստղագետների կողմից հայտնաբերվեց ավելին քան 160 նոր աստերոիդներ[2][3]։

Տակեշի Ուրատան չափազանց հաջողակ աստերոիդ հայտնաբերող է, քանի որ իր գործունեության սկզբից 1978 թվականից սկսած հայտնաբերել է ընդհանուր առմամբ 629 աստերոիդ[4], որոնցից որոշները համատեղ այլ աստղագետների հետ։ Բացի աստերոիդներից նրա հայտնաբերումների ցանկում են մեկ պարբերական գիսաստղ՝ 147P/Ուրատա - Նիիջիմա, որը նա հայտնաբերել է Ցունեո Նիիջիմայի հետ համատեղ 1986 թվականին։ Նա նաև հրապարակել է տարաբնույթ նյութեր գիտական ամսագրերում տիեզերական հետազոտությունների թեմաներով[5]։ Հանդիսանում էր նաև «Փոքր մոլորակների Ճապոնական էֆեմերիդների» խմբագիրը։

Ուրատայի ներդրումը գնահատելով, նրա անունով է անվանվել (3722) Ուրատա աստերոիդը[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ