Տանգի Նյանզու

Տանգի Նյանզու Կուասի (ֆր․՝Tanguy Nianzou Kouassi, հունիսի 7, 2002, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բավարիայի» կազմում։

Տանգի Նյանզու
ֆր․՝Tanguy Nianzou Kouassi
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՏանգի Նյանզու Կուասի
Ազգությունըֆրանսիացի
ՔաղաքացիությունըՖրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 7, 2002(2002-06-07)[1] (21 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Հասակ187 սմ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Բավարիա
Համար23
Պատանեկան կարիերա
2016-2019Ֆրանսիա ՊՍԺ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2019-2020Ֆրանսիա ՊՍԺ6 (2)
2020-Գերմանիա Բավարիա9 (0)
Ազգային հավաքական
2019Ֆրանսիա Ֆրանսիա Մ1812 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 18, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2019

Ակումբային կարիերա

«ՊՍԺ»

Նյանզուն «ՊՍԺ»-ի սան է։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին «Մոնպելյե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ փարիզյան թիմի հաղթանկով[2]։ Մի քանի օր անց նա արդեն իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով թուրքական «Գալաթասարայ ՖԱ»-ի դեմ հանդիպմանը[3]։ Այդ խաղն ավարտվել է 5-0 հաշվով՝ ֆրանսիական թիմի հաղթանակով։

2020 թվականի հունվարի 22-ին Տանգին իր առաջին գոլն է խփել փարիզյան ակումբի կազմում Ֆրանսիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեյմս»-ի դեմ խաղում(3-0)[4]։ Այդ գոլը դարձավ «ՊՍԺ»-ի պատմության 4000-րդ գոլը[5]։ Լիգա 1-ի շրջանակներում ֆրանսիացի ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է 2020 թվականի փետրվարի 15-ին «Ամյեն ՖԱ»-ի դեմ կայացած խաղում[6]։

«ՊՍԺ»-ի կազմում ֆուտբոլիստի վերջին հանդիպումը եղել է մարտի 11-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բորուսիա Դորտմունդի» դեմ հանդիպումը։ Նա թիմից հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով[7]։

«Բավարիա Մյունխեն»

2020 թվականի հուլիսի 1-ին Տանգի Նյանգուն միացել է «Բավարիային»՝ թիմի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[8]։ Իր դեբյուտը նշել է նոյեմբերի 28-ին «Շտուտգարտ ՖԱ»-ի դեմ խաղում[9]։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ մյունխենյան թիմի հաղթանակով։ Դեկտեմբերի 12-ին Նյանգուն վնասվածք ստացավ, որի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողենլ 1-2 ամիս[10]։

Նրա վերդարաձը տեղի ունեցած ավելի ուշ, քան սպասվում էր՝ 2021 թվականի ապրիլի 10-ին «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[11]։

Միջազգային կարիերա

Տանգի Նյանգուն Ֆրանսիա Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 2019 թվականի տեղի ունեցած Եվրոպայի Մ17 առաջնությանը և հասել մինչև կիսաեզրափակիչ։ Նույն հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի Մ17 առաջնությանը, որտեղ Ֆրանսիայի հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Նյանգուն մասնակցել է հավաքականի բոլոր վեց հանդիպումներին, ինչպես նաև դարձել է գոլի հեղինակ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում[12]։

Վիճակագրություն

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթՄիջազգայինԱյլԱրդյունք
ԴիվիզիոնԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
ՊՍԺ2019–20Լիգա 162302021133
Բավարիա Մյունխեն2020–21Բունդեսլիգա6000000060
2021–22Բունդեսլիգա3010000040
Արդյունք90100000100
Կարիերայի արդյունք152402021233

Ձեռքբերումներ

«ՊՍԺ»

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2019-20
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2019-20
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2019-20
  • Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն - 2019-20

Բավարիա Մյունխեն

  • Գերմանիայի չեմպիոն - 2020-21

Միջազգային

  • Աշխարհի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր - 2019

Անձնական

  • «ՊՍԺ»-ի ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստ - 2019

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանգի Նյանզու» հոդվածին։