Տեշիո (գետ)

Տեշիո (ճապ.՝ 天塩川), գետ Ճապոնիայում՝ Հոկայդո կղզու հյուսիսարևմյտան հատվածում[1]։ Գետի երկարությունը կազմում է 256 կմ[2] (Ճապոնիայում զբաղեցնում է 4-րդ տեղը[3]), ավազանի մակերեսը՝ 5590 կմ²[2][4](10-րդը երկրում)։ Ջրի ծախսը՝ 110 մ³/վ։ Սկիզբ է առնում Տեշիո հրաբխի արևելյան լանջից։

Տեշիո
Բնութագիր
Երկարություն256 կմ
Ավազանի մակերես5590 կմ²
Գետաբերանի տեղակայումՃապոնական ծով
Կոորդինատներ
Հոսող հոսքերSarobetsu River?, Q11415369? և Rokushinai river?
ԵրկրամասՀոկայդո
ՋրահավաքTeshio river basin?

Գետի անվանումը ծագում է Այնու լեզվի բառից, որը նշանակում է «ձկնորսական պատնեշ»։

Տեշիո գետի վրա են գտնվում Սիբեցու և Նայորո քաղաքները։ Հիմնական վտակներն են Սարոբեցուն (աջ), Օնոպունայը (ձախ), Տոիկամբեցուն (աջ), Աբեսիվայը (ձախ), Նայորոն (աջ), Կենբուտին (ձախ)։

Իվաոնայ ջրամբարը, որը տեղակյաված է գետի վերին հոսանքում, այդ շրջան մատակարարում է խմելու ջուր և էլեկտրականություն։

Գետի ավազանն իրենից ներկայացնում է հսկայական էկոհամակարգ, որտեղ բնակվում են այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են գորշ արջը, աղվեսը, ջրարջանման շունը և սամույրը։ Տեշիոյի ավազանում հանդիպում են թռչունների 200 տեսակ[2], այդ թվում՝ մանդարինկա բադը, ճապոնական կռունկ և այլն։

Տեշիո գետ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեշիո (գետ)» հոդվածին։